18 Ապրիլի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայրաքաղաքում ծնվել է 525 երեխա

Սեպտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37581 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 525 երեխա՝ 274 տղա, 251 աղջիկ:

ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ղեկավարները այսօր Դուշանբեում կայացած գագաթնաժողովի արդյունքում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես, ասված Է, որ ՀԱՊԿ-ի երկրներն անթույլատրելի են համարում ՄԱԿ-ի շրջանցմամբ կիրառվող պատժամիջոցները, գրում է Tass.ru-ն: «Անթույլատրելի ենք համարում նոր բաժանիչ գծերի ու փակ սահմանների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանցմամբ կիրառվող […]

Հայտնի է 26-ամյա ծննդկանի մահվան պատճառը

«Մերին մահացել է թոքաբորբից: Միայն դա կարող եմ ասել»,-Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց մահացած ծննդկան  Մերիի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը: Հոր փոխանցմամբ` ընտանիքը դեռ պետք է  մանրամասն ծանոթանա  դատաբժշկական փորձաքննության հետ, որից հետո  իրենց կարծիքը վերջնական կասեն: Նշենք, որ հարազատներն սեպտեմբերի 15-ին պետք է ծանոթանային դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը: Հիշեցնենք, Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի […]

«Հանրային»-ը կհեռարձակի ԱԺ նիստը /վիդեո/

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ նստաշրջանի մեկնարկին հայտարարեց, որ «Հանրային» հեռուստաընկերությունը ԱԺ լիագումար նիստն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի: Նշենք, որ այս հարցը նախապես բարձրացրել էր ԱԺ ՀԱԿ խմբակցությունը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

ՀՐԱՏԱՊ. կրակահերթ գյուղացիների վրա

Քիչ առաջ հակառակորդը կրկին խախտելով հրադադարի ռեժիմը կրակել է Տավուշի մարզի Չորաթան համայնքի խաղողի այգիներում  աշխատող գյուղացիների վրա: Henaran.am -ի հետ զրույցում Չորաթանի բնակիչ Վարդան Քալանթարյանը հայտնեց, որ կրակել են մի քանի ժամ ու մեծ տրամաչափի զենքերով. «Բարեբախտաբար մարդկային վնաս չեղավ, բայց մի կերպ թաքնվելով՝ եկանք գյուղ: Մեր ամբողջ տարվա քրտինքը էլի ջուրն են գցում: […]

2015 թվականին թունավորումների թիվը ռեկորդային է եղել. Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով՝   2015 թվականին թունավորումների թիվը ռեկորդային է եղել .«Անցած տարիներին նման քանակությամբ թունավորման դեպքեր չէին եղել, 2011թ-ին ունեցել ենք մեծ թվով թունավորման դեպքեր, բայց ոչ այսքան, 2012թ.` միայն 2 դեպք, 2013թ. բռնկում չենք ունեցել, 2014-ին` մեկ դեպք, իսկ այս տարի` արդեն իննը դեպք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման […]

BMW-ի ղեկավարն ուշագնաց է եղել ավտոսալոնի բացման ժամանակ /վիդեո/

BMW ընկերության գլխավոր տնօրեն Հարալդ Քրյուգերն Մայնի Ֆրանկֆուրտում միջազգային ավտոսալոնի բացման ժամանակ ուշագնաց է եղել: 49-ամյա գլխավոր տնօրենը գիտակցությունը կորցրել է իր ելույթի ժամանակ` մամուլի ասուլիսի սկսվելուց քիչ անց, գրում է lifenews.ru-ն: Նրան երկու օգնականներն անհապաղ տեղափոխել են բեմից: Միջոցառումը հետաձգվել Է անորոշ ժամանակով: BMW-ի ներկայացուցիչ Մաքսիմիլիան Շեբեռլը պատմել Է, որ Քրյուգերն իրեն վատ է […]

Պլանային ջրանջատում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 17-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Ն. Դումանի, Բարբյուսի, Կալենցի, Արաբկիրի 38-րդ  փողոցների, Հակոբյան փող. 3-րդ  շենքի` ներառյալ կոտորակները  ջրամատակարարումը: Նույն օրը` ժամը 10.00-22.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Արարատյան 2-րդ զանգվածի, Դուրյան, Շրջանային, Վանտյան փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է […]

Խոզի մսի փոխարեն՝ հաց ու պանիր. մասսայական թունավորումների պատճառը. /վիդեո/

«Քաղցր նրբերշիկից, քաղցր երշիկից հնարավոր չէ թունավորվել, կարող եմ ասել, որ քաղցրից երբեք մարդ չի թունավորվի»,- այսօր  լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը ՝ անդրադառնալով Արարատի մարզի Բերքաբեր և Բաղրամյան գյուղերի դպրոցներում թունավորման դեպքերին։ «Դեռ պատճառները հստակ չեն կարող ասվել: Մեզ հայտնի է, որ  դպրոցի երեխաները նրբերշիկ էին կերել, որը ախտորոշվել […]

Կրկին սիրիացի փախստականներին տեղափոխող նավ է խորտակվել

Այսօր սիրիացի փախստականներին ապօրինի կերպով Թուրքիայից հունական կղզիներ տեղափոխող եւս մեկ նավ է խոտակվել Էգեյան ծովում, հայտնում է թուրքական «Միլլիեթ»-ը: Պարբերականը նշում է, որ 205 մարդ կարողացել է փրկվել, սակայն 13 փախստական, որոնցից 4-ը երեխա, մահացել են: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված