Սահմանադրության թաքնված սպառնալիքներ /վիդեո/
Գրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանն իր ֆեյսբուքյան հանրագրում գրում է. «Մի բողոք նկատեցի այսօր, թե ո՞րն է իմաստը արմենոիդների ու արիացիների մասին նյութեր հրապարակելու, եթե մեր խորհրդարանում շմայս-լֆիկներ են նստած: Ասեմ, որ քաղաքականությունը միայն իշխանություններին անարդյունք հայհոյելն ու կոշտ քննադատելը չի, հատկապես, որ իշխանությունները բանի տեղ չեն դնում հայհոյողներին ու նաև հայհոյվելուց ոչ թե վերափոխվում, դառնում […]
Ներկայացնում ենք «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանի հոդվածը, կապված`ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման հետ: Սեպտեմբերի 11-ին, երկար տարիների դիվանագիտական համառ ջանքերից հետո, Հայաստանի Հանրապետությանը հաջողվեց հասնել բոլոր ցեղասպանությունների վերաբերյալ ընդհանուր բանաձևի միաձայն ընդունմանը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից: Հայաստանի և համահեղինակ 83 այլ պետությունների կողմից ներկայացված բանաձևը դեկտեմբերի 9-ը հռչակում է որպես […]
Վրաստանի Փոթի քաղաքում իրար են բախվել մարդատար գնացքն եւ ջերմաքարշը, ինչի արդյունքում չորս մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցում, հայտնում է apsny.ge-ն: Ջերմաքարշը մխրճվել է կառամատույցից հեռացող «Փոթի – Թբիլիսի» գնացքի մեջ: «Վրաստանի երկաթուղի» բաժնետիրական ընկերությունը պարզաբանել է, որ գնացքների բախման պատճառ է դարձել մասնավոր ընկերության պատկանող ջերմաքարշի կողմից երթեւեկության կանոնների խախտումը:
Նարինեն, ինչպես ինքն է պատմում, ոչ թե սեփական կամքով, այլ որպես թրաֆիքինգի զոհ շահագործման է ենթարկվել Թուրքիայում, եւ թրաֆիքյորներն էլ ներկայումս կրում են իրենց պատիժը:Բայց մինչ օրս, ինչպես ինքնն է ասում, նրան առավելապես տանջում է հենց Թուրքիայում շահագործվելու փաստը: Ինձ համար ամենացավալին այն է, որ խաբվեցի հայ կնոջ կողմից: Ինչպե՞ս ընկաք թակարդը: 18 տարեկան էի, […]
Այս օրերին հարյուրավոր մարդիկ՝ հասարակ քաղաքացիներ, գործարարներ, զանգահարում են «Հայաստանի էլցանցեր», տեղեկանալու, թե երբ և որքան են վճարելու օգոստոսին ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց, հայտնում են փոխհատուցման հետ կապված խնդիրների մասին։ Օգոստոսի 1-ից, ինչպես հայտնի է, կառավարությունը կիսով չափ սուբսիդավորելու է ամսական մինչև 500 կվտ/ժ էլեկտրաէներգիա սպառողների հոսանքի ծախսը։ Փոխհատուցումը վճարվելու է փոքր և միջին ձեռնարկությունների սպառած […]
Սեպտեմբերի 16-17-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 18-20-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` արևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 17-18-ին կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով: Երևանում` սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀԿ խմբակցությունում արդարադատության նախարար նշանակված Արփինե Հովհաննիսյանին փոխարինած Կարեն Բեքարյանը ամենայն հավանականությամբ նրան կփոխարինի նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում: Կարեն Բեքարյանը «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավարն է, և բավական լավ կապեր ունի եվրոպական կառույցներում, այնպես որ՝ այդ իմաստով ևս նրա նշանակումը խիստ տրամաբանական կլինի: Մանրամասները` թերթի այսօրվա համարում
Միջազգային ֆինանսական կազմակերպությունների եւ վարկատուների նկատմամբ Հայաստանի արտաքին պարտավորությունները սեպտեմբերի սկզբի դրությամբ առաջին անգամ հատեցին 4 մլրդ դոլարի սահմանագիծը։ Երկրի արտաքին պարտքը կազմեց 4 մլրդ 68 մլն դոլար՝ տարեսկզբի համեմատ ավելանալով 283 մլն դոլարով։ Սակայն դա դեռ ամբողջը չէ։ Արդեն ստորագրվել են մի շարք վարկային համաձայնագրեր, որոնցով նախատեսվում է ներգրավել մի քանի հարյուր միլիոն դոլար։ […]
ՀՅԴ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնում է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կմասնակցի ՀՅԴ համամասնական ցուցակով: Ռուբեն Հակոբյանը վաղեմի դաշնակցական է, եւ գործող խորհրդարանում էլ իրեն ավելի շատ դրսեւորում էր որպես ՀՅԴ ներկայացուցիչ, քան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, քանի որ իր հայացքներով ու քվեարկություններով ավելի շատ էր հակասության մեջ մտնում […]
































