29 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացին ինքնասպանություն է գործել

Հուլիսի 10-ին, ժամը 03.24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել. անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:  Կամրջի տակ հայտնաբերվել է 20-25 տարեկան երիտասարդի դի: 

Կյանքից հեռացել է Լաերտ Մովսիսյանը

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս. թ. հուլիսի 9-ին, կյանքի 75-րդ տարում, վախճանվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լաերտ Մովսիսյանը:   Լաերտ Մովսիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հրաժեշտի արարողությունը` հուլիսի 11-ին, ժամը 12:00–14:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ Թոխմախի գերեզմանատանը:  

Ռուսաստանն անտարբեր չէ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ. Մեդվեդեւ

Մոսկվայում նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանի ու Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը, հայտնում է РИА Новости-ն: Դմիտրի Մեդվեդևը հանդիպման ժամանակ նշել է, որ Ռուսաստանն անտարբեր չէ Հայաստանում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ: «Մենք ուշադրությամբ հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում, քանի որ դուք մեր հարևանն եք, դաշնակիցը, մոտ պետություն, և մենք, […]

Կառավարությունում հովհարային անջատումներ են. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է. «Կառավարության 3-րդ մասնաշենքում, որտեղ տեղակայված են մի շարք նախարարություններ, պարզվում է, վերջին օրերին պարբերաբար հովհարային անջատումներ են լինում: Սույն շենքում երեկ փակցված էր այդ անջատումների գրաֆիկը: Մեզ հետ զրույցում քաղաքաշինության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Եսայանը հաստատեց, որ արդեն մի որոշ ժամանակ է (վերջին օրերին) լինում են նման անջատումներ:  – Տիկին Եսայան, […]

Մարդկանց ուղարկված Աստծո անմիջական հայտարարությունները

՛՛Վերջին տարիներին գիտական հետազոտությունների արդյունքում ես չեմ տեսնում այնպիսի մի բան, որն ստիպեր ինձ կասկածի տակ առնել տարբեր ժամանակներում մարդկանց ուղարկած Աստծո անմիջական հայտարարությունները, իսկ Քրիստոնեությունը հիմնված է այդ հայտարարությունների վրա՛՛: Ռեյնոլդս Օսբորն (1842-1912) անգլիացի ֆիզիկոս և ճարտարագետ: Հիմնական աշխատանքները վերաբերվում են հիդրավլիկային, դինամիկական նմանության տեսությանը, մածուցիկ հեղուկի հոսքին, մրրկայնության և քսուքի տեսություններին:

Ազատության հրապարակում անցկացվող բողոքի ակցիան ավարտվեց առանց երթի

Ազատության հրապարակում այսօր՝ հուլիսի 9-ին, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հրավիրված հանրահավաքն ավարտվեց առանց երթի: Հավաքը նախաձեռնած ցուցարարները դադարեցրել են նաեւ ի նշան բողոքի հայտարարված նստացույցը: Նրանք պատրաստվում են առաջիկայում ասուլիսներ տալ, իրազեկման ակցիաներ եւ երթեր անցկացնել: Շարժումը համակարգող խմբի անդամները առաջիկայում նաեւ հանրահավաք են նախատեսում, որի որի օրը դեռեւս չեն հստակեցրել:

Ինչպիսի լողազգեստ ու աքսեսուար կրել ծովափին՝ նորաձև լինելու համար

 ՛՛Լողազգեստների ընտրությունն ամեն տարի շատ լուրջ թեմա է դառնում բոլոր կանանց համար, ովքեր պատրաստվում են մեկնել հանգստի կամ հանգստանում են քաղաքի լողավազաններում՛՛,-ասում է նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը: Կանայք միշտ ձգտում են լինել նորաձև, և այդպիսին պետք է լինեն նաև լողափում:  Henaran.am-ի հետ զրույցում մեր զրուցակիցը մի քանի խորհուրդներ ներկայացրեց՝ այս տարի ավելի նորաձև լինելու համար: ՛՛Այս […]

Վաղինակ Շուշանյանը գիտակցո՞ւմ է /վիդեո/

«Արդյո՞ք Վաղինակ Շուշանյանը գիտակցում է թե ինքը ինչ է առաջարկում: Արդյո՞ք հանրությունը այս րոպեին պատրաստ է արդյունավետ և օբյեկտիվ ընտրություն անցկացնել: Իհարկե, եթե այս պահին ընտրություն անցկացնենք հնարավոր է Բաղրամյան պողոտայի 90 տոկոսը ընտրվեն պատգամավոր»,-Henaran.am-ի թղթակցի հետզ զրույցում անդրադառնալով «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի երեկ պատգամավորներին արած կոչին ասաց ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Մանրամասները՝ […]

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձացման դեմ պայքարող շարժման նոր համակարգողները խաբում են ժողովրդին.թեժ կրքեր Ազատության հրապարակում

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձացման դեմ պայքարող շարժման նոր համակարգողները խաբում են ժողովրդին՝ իշխանությունների գլխի տակ փափուկ բարձ դնելով:  Այսօր  Ազատության հրապարակում մեկնարկած «Լուսավորիչ» հանրահավաքի ժամանակ ընդհատելով Դավիթ Սանասարյանին ասաց  հավաքի մասնակից  մի ազատամարտիկ: «Որպես ազատամարտիկի թույլ տվեք ես էլ միանամ ձեր ասածներին, թե՞ մենակ դուք կարաք խաբեք էս ժողովրդին իշխանությունների գլխի տակ փափուկ բարձ դնելով, դուք […]

Սահմանամերձ Չինարիում եթե կրակոց չի հնչում, անհանգստանում են հարեւանների համար /վիդեո/

Տավուշի մարզի Չինարի գյուղում բնակվողների համար արդեն կրակոցները սովորական են դարձել: “Եթե մի օր ձեն չկա կրակոցի, անհանգստանում ենք, ասում ենք, մեր հարեւանների հետ հո բան չի կատարվում”,-Henaran.am-ի հետ զրույցում կես կատակ, կես լուրջ նշեցին չինարցիները: Գյուղացիների խոսքով, ճակատագիր է, այստեղ դեռ չծնված երեխան “մոր արգանդում կոփվում է եւ ծնվում է անվախ”: Դպրոցի տնօրեն Գրետա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

Ամենաընթերցված