04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Առակ խաչի մասին

Մի մարդ որոշեց, որ իրեն չափից դուրս ծանր կյանքի ուղի է բաժին ընկել: Նա դիմեց Աստծուն այսպիսի խնդրանքով.«Տե´ր, իմ խաչը չափազանց ծանր է, և ես չեմ կարող այն տանել: Բոլոր այն մարդկանց, ում ես ճանաչում եմ,նրանց խաչերն ավելի թեթև են: Չէի՞ր կարող իմ խաչն էլ ավելի թեթևով փոխարինել»: Եվ Աստված ասաց.«Լավ, ես քեզ հրավիրում եմ իմ խաչերի շտեմարան, ընտրի´ր քեզ համար այն մեկը, որն ինքդ կհավանես»: Մարդըեկավ  շտեմարան  և սկսեց իր համար խաչ ընտրել: Նա փորձում էր բոլոր խաչերի ծանրությունը, և բոլորը նրան թվացին շատ ծանր: Փոխնիփոխ փորձելով բոլոր խաչերը` նա նկատեց մուտքի մոտ մի խաչ, որն իրեն ավելի թեթև թվաց, քան մյուսները: Նա ասաց Աստծուն.«Թույլ տուր, այս մեկը վերցնել»: Աստված պատասխանեց. «Հենց սա էլ քո սեփական խաչն է, որը դու թողեցիր դռան մուտքի մոտ այն ժամանակ, երբ սկսեցիր փորձել մնացածը»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ