05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Արամ Մանուկյանը հրապարակավ ներողություն կխնդրի՞.Ժողովուրդ

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն, ինչպես հայտնի է, սեպտեմբերի 16-ին ԱԺ ամբիոնից՝ Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, հայտարարել էր, որ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած Մարալիկի քաղաքապետի ընտրությունների ժամանակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը բնակիչներին էլէներգիայի վճարման կտրոններ է բաժանել: Պատգամավորն ասել էր, որ կարող է նաեւ համապատասխան կտրոններից ներկայացնել: Պարզվում է՝ Արամ Մանուկյանը մինչ օրս որեւէ փաստ չի ներկայացրել, չնայած արդեն 15 օր է անցել:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արամ Մանուկյանը երեկ ասաց. «Ես ինչ ասել եմ, ճիշտ էր»: Մեր այն դիտարկմանը, թե փաստերն ումն է ներկայացրել, նա պատասխանեց, որ մանրամասները չի ցանկանում մեզ հայտնել: Ակնհայտ է, որ Ա. Մանուկյանը տհաճ իրավիճակում է հայտնվել, քանի որ երկուշաբթի մեկնակող ԱԺ քառօրյայում նա կա՛մ փաստեր պետք է ներկայացնի, կա՛մ հրապարակավ ներողություն խնդրի՝ ապատեղեկություն տարածելու համար:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ