Օգտվեց օրենքից.Ժողովուրդ
Ինքնահռչակ ակտիվիստ Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջան փախչելու հարցում ամենակարևոր խնդիրը, որը մինչ օրս իր պաշտոնական պատասխանը չի ստացել, այն է, թե քրեական գործով մեղադրյալը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրված եղել հանրապետությունից չբացակայելու մասին ստորագրությունը, ինչպես է կարողացել անարգել հատել Հայաստանի սահմանը։ Այս խնդիրը պարզելու համար «Ժողովուրդ»–ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին, քանի որ սահմանահատումների համար այս գերատեսչությունն է պատասխանատու։ ԱԱԾ-ից տրված պատասխանը առավել քան ուշագրավ է։
Պարզվում է, եթե մեղադրյալի նկատմամբ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոց է ընտրված, ապա նա անարգել կարող է Հայաստանից հեռանալ, քանի որ նրան դրանում արգելող օրենսդրություն գոյություն չունի։ Ավելին՝ տվյալ խափանման միջոցի տակ գտնվող մեղադրյալների տվյալները ԱԱԾ-ին չեն հաղորդվում։ Ուստի, ըստ ԱԱԾ-ի պատասխանի, սահմանը հատելիս, եթե մարդու ձեռքին կա անձնագիր և նրա նկատմամբ հետախուզում հայտարարված չէ, ապա նրան ոչ ոք չի կարող արգելել Հայաստանից հեռանալ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։