05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ ժողովրդի ապագան մեր եռամիասնության մեջ է. վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 27-ին մասնակցել է Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը նվիրված պաշտոնական ճաշին: Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել ելույթով, որում, դիմելով ներկաներին,  մասնավորապես, նշել է. «Այսօր պատմական օր է ամենքիս համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությունը՝ արարողություն, որը, Հայ Եկեղեցում ընդունված ավանդույթի համաձայն, տեղի է ունենում յոթ տարին մեկ անգամ: […]

Պետք է բոլոր բարձունքները գրավել

«Այն ինչ որ անում է Ադրբեջանը, դա խորը մտածված խնդիր է, որը դրվել է Թուրքիայի հետ միասին: Նպատակ կա մարդազրկել Հայաստանը: Հրետանակոծման արդյունքում՝ հեռացնել բնակչությանը: Բայց ծոծրակները կտեսնեն՝ դա չեն տեսնի»,-այսօր, սեպտեմբերի 28-ին «Հայելի» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող, հրապարակախոս Մերուժան Տեր Գուլանյանը: Տեր Գուլանյանը տեղեկացրեց, որ որպես ՀՀ քաղաքացի, որպես մտավորական […]

Վիրավորված զինվորներից 5-ը տեղափոխվել են կենտրոնական հոսպիտալ

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի  արկակոծումից սեպտեմբերի 25-ին 16 զինծառայող տարբեր աստիճանի մարմնական վնասվածք էր ստացել: Զինծառայողներից 5-ն այս պահին գտնվում են Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում և ստացիոնար բուժում են ստանում: Այս մասին Henaran-ի հետ զրույցում ասացին հոսպիտալից: Տեղեկացանք նաև, որ զինվորներից երկուսի վիճակը  միջին ծանրության է, իսկ մյուս երեքինը` կայուն ծանր:  

Սերժ Սարգսյանը վա բանկ է գնում

«Լայնամասշտաբ պատերազմ չի վերսկսվի, քանզի Ադրբեջանի իշխանությունները հստակ գիտակցում են իրենց հնարավորության չափը»: «Հենարան» մամուլի ակումբում այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ քաղաքագետի` Հայաստանի հեռահար նպատակներում պատերազմ վերսկսելու ցանկություն չկա, հակառակորդն էլ դրա հնարավորությունները չունի: Այդ պատճառով` մեր բանակն ամեն բան անում է, որպեսզի զսպի ադրբեջանական կողմի ակտիվությունը: Քաղաքագետը նկատում է […]

Հասարակությունը պետք է պատրաստ լինի պատերազմի

ՀՀՇ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը գտնում է, որ հասարակության ուշադրությունը պատերազմական հարցերով շեղելու համար իշխանությունը իր պատճառներն ունի: Այս մասին իր դիտարկումները Զուրաբյանը ներկայացրեց սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Կան լուրջ խնդիրներ ու հարկավոր է հասարակության ուշադրությունը շեղել ինչ որ մի երևույթի վրա: Սակայն մի բան ակնհայտ է, որ աննախադեպ է այսօրվա լարումը: Ես […]

Եղեգնաձորի գործարանից շուտով տոլմա կարտահանվի

Մոտ չորս ամիս առաջ վերագործարկվեց Եղեգնաձորի պահածոների գործարանը, որը տասնամյակներ փակ էր։ Նոր սարքավորումներ, նոր մոտեցում աշխատանքին: Միացյալ նահանգներում կրթություն ստացած և բանվորից մինչև գործարար աշխատած Սարգիս Պողոսյանը հայրենի Եղեգնաձորում հիմնեց սեփական արտադրությունը։ «Կրթական ծրագրով գնացել էի ԱՄՆ։ Երբ ավարտեցի ուսումս, մնացի որոշ ժամանակ և այդ ընթացքում տարբեր աշխատանքներ եմ կատարել. բանվոր եմ եղել, հետո […]

Հակառակորդը 12 զոհ է ունեցել

 Արշակ Շարքային Զաքարյանը Facebook-ի իր հանրագրում այսպիսի գրառում է կատարել. «Հակառակորդի լկտի ու անպատասխանատու դրսևորումների, Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության հանդեպ ոտնձգությունների, խաղաղ բնակիչների սպանության, հեռահար հռթիռով առաջնագծից 9 կմ հեռավորության վրա գտնվող ուսումնական պարապունք անցկացնող զինվորների սպանության և վերջին շրջանում հայերի նկատմամբ բազմաթիվ հանցագործություններ գործելու համար, Հայկական զինվորական ստորաբաժանումները այսօր պատժիչ կանխարգեղիջ միջոցառումներ են անցկացրել արևելյան […]

Նյու-Յորքում ի պաշտպանություն Պուտինի ակցիա է անցկացվել /ֆոտո, վիդեո/

Նախօրեին Նյու-Յորքի Թայմս սքուերում ակցիա է անցկացվել` ի պաշտպանություն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի: Հավաքվել են թե ռուսներ, թե տեղաբնակներ` իրենց աջակցությունը հայտնելու ՌԴ նախագահին, գրում է REGNUM-ը: Ակցիայի մասնակիցները նշել են, որ ԱՄՆ-ում հակառուսական քարոզչություն է ընթանում: Նրանք Ռուսաստանի դրոշներով եւ պլակատներով են եղել, որոնց վրա գրված էր` «Պուտինը մեր թշնամին չէ, մեր թշնամին Ուոլլ-սթրիթն […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին: Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 29-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշեն գյուղի, Մելքումովի փողոցի, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի, «Մալայան» ակնաբուժական կենտրոնի ջրամատակարարումը: Պլանային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. սեպտեմբերի 30-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Հալաբյան փող. 20, 20/1, 22, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի