13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Կեղծ ահազանգ՝ տղամարդ առևանգելու վերաբերյալ

Նախօրեին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ իրենց դպրոցի 2-րդ դասարանցի մի աշակերտի քիչ առաջ առևանգել են 2 տղամարդ, հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Նշված դպրոց մեկնած ոստիկանները պարզել են, որ հեռախոսազանգն իրականությանը չի համապատասխանում, իսկ կեղծ ահազանգի հեղինակը նույն դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներից է եղել:

Ծնողի հետ ոստիկանության եկած երեխան բացատրություն է տվել, որ իր հաղորդումը չի համապաստախանում իրականությանը:

Ոստիկանությունը հորդորում է կեղծ լուրեր չտարածել, թե հանրապետությունում երեխաներ են առևանգում, հանում երիկամները և վաճառում, քանի որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ