Սպան պահանջել է, որ իրեն մասաժ անի, ասել է՝ չեմ անի. Ժամանակ
«Արարատ քաղաքի բնակիչ, 2010-ին բանակ զորակոչված նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանը բանակում ստացած հոգեկան խանգարումից հետո առ այսօր բուժվում է, սակայն նա դեռ հեռու է ողջ համարվելուց։ Հովհաննեսը ծառայել է մեկ տարի երկու ամիս, որից ութ ամիսն անցկացրել է դիրքերում։ Ծառայության 14-րդ ամսին 12 օր ուշացումով տեղեկացրել են, որ Հովհաննեսը հոգեբուժարանում է։ Հայրը որդուն հիվանդանոցում գտել է անճանաչելի վիճակում։
«Հովոն պատմել է, որ սպան պահանջել է, որ Հովոն իրեն մասաժ անի, նա էլ ասել է՝ չեմ անի … այդտեղից էլ սկսվել է ամեն ինչ։ Կյանքում ամեն ինչի նկատմամբ կորցրել եմ հետաքրքրությունս, կարծես արգելափակված լինեմ», – մեկ տարի առաջ ասում էր Հովիկը։
Հիմա սակայն, ուզում է վերջնական բուժում ստանալ եւ աշխատել։ Բժշկից գոհ է, բայց մեկ ցանկություն ունի կազմակերպել բուժումը Գերմանիայում:
Մայրը՝ Անահիտ Վարդանյանը, պատմեց, որ որդին բանակ գնաց մեծ ոգեւորությամբ, թեեւ իրենք կարող էին խուսափել ծառայությունից, սակայն մեկ վայրկյան անգամ չեն մտածել այդ մասին։ «Ընկերներով հավաքվում էին, ինքն ասում էր՝ ես կպաշտպանեմ առաջինը։ Մենք քեֆ կազմակերպեցինք, ընկերները օդ թռցրին իրեն։ Ինքը մեծ ոգեւորությամբ գնաց բանակ», – նշեց մայրը։ Հիմա մոր միակ երազանքը իր Հովիկին առողջ տեսնելն է։ Կարեւորը որդու առողջությունն է»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: