14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարորդները ցայտնոտի մեջ են. Ժողովուրդ

«Քաղաքացիները բողոքում են «Փարկինգ սիթի» ՓԲԸ-ի կատարած վերահաշվարկներից: Բանն այն է, որ մեքենաների փոփոխության կամ վաճառքի դեպքում վճարովի ավտոկայանատեղիների համար տարեկան վճարված գումարը ընկերությունը հետ է վերադարձնում պակաս հաշվարկով: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Փարկինգ սիթի սերվիս» ընկերության տնօրեն Վազգեն Հարությունյանի հետ:

-Պարո՛ն Հարությունյան,  քաղաքացիները հետաքրքրվում են` արդյոք վճարովի կայանատեղիների համար վճարված 12 հազար դրամը մեքենան վաճառելուց հետո հետ է վերադարձվո՞ւմ, թե՞ ոչ:

-Օրինական ընթացակարգ կա, քանի որ քաղաքացին վճարումը կատարում է Երեւանի քաղաքապետարանի բյուջե, գումարի վերադարձի կամ վերահաշվարկի համար պետք է դիմել քաղաքապետարան: Եթե մեքենան վաճառվել է, ապա գումարի մնացորդային մասը հետ է վերադարձվում: Իսկ եթե քաղաքացին մեքենան վաճառում է եւ մեկ այլ պետհամարանիշ է գրանցած լինում, ապա մնացած գումարը կարող է օգտագործել այդ պետհամարանիշի համար:

-Իսկ հետ վերադաձնելու կարգն ինչպիսի՞ն է: Վճարած գումարի որքա՞ն մասն է հետ վերադարձվում:

-Եթե քաղաքացին 12 հազար դրամ  վճարել է եւ պահանջում է այն հետ վերադարձնել, այդ ժամանակ կատարվում է վերահաշվարկ՝ քաղաքացուն նախընտրելի ցանկացած դրույքաչափով: Օրինակ՝ եթե օգտագործել է երկու ամիս, ըստ այդմ՝ գանձվում է այդ երկու ամիսների գումարը, իսկ մյուս մասը վերադարձվում է նրան: -Բայց քաղաքացիները դժգոհում են, որ սահմանվածից քիչ գումար է հետ վերադարձվում… -Բայց ինչու քիչ գումար, մարդիկ ինչքան պարտավոր են վճարել այդքանն էլ գանձվում է: Ավել ոչինչ չի գանձվում: Ամսական տուրքը կազմում է 2000 դրամ…»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ