13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Զենք և ռազմամթերք հատկացնելու կարգը փոփոխության ենթարկվեց

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նշված օրենքի նախագիծը ենթադրում է կատարել հետևյալ փոփոխությունները. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասում «քանակը» բառից հետո լրացնել ինչպես նաև «քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու, կրելու և հանձնելու կարգը» բառերը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ ներկայացված նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի կարգավորել և կանոնակարգել քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, ինչպես նաև հատկացված զենքը պահելու և կրելու կարգն ու պայմանները:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ