24 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկին դատապարտելով՝ իրենք ամեն ինչ ասեցին էս երկրի մասին.Կյուրեղյանի վճիռը չի բողոքարկվի

«Իշխանությանը վտանգ սպառնացող յուրաքանչյուր քայլ վերացնելու համար ընտրում են խիստ պատիժ»,- մեզ հետ զրույցում ասաց  «Շանթ Հարությունյանի և ընկերների»  գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու և մի քանի ոստիկանի վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը: Կյուրեղյանը նշեց, որ առաջադրված պատժաչափը իրենց համար սպասելի էր, անակնկալի չեն […]

8 հաջողակ մարդիկ, ովքեր Դաունի համախտանիշ ունեն

Դաունի համախտանիշը դեռ չի նշանակում, որ մարդ չի կարող հաջողությունների հասնել: snob.ru-ն ներկայացնում է Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց, ովքեր մեծ հաջողությունների են հասել իրենց կյանքում: Կարեն Գաֆֆնի 34-ամյա Կարեն Գաֆֆնին ղեկավարում է սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների աջակցության կազմակերպությունը: Չնայած նրա ձախ ոտքը կաթվածահար է` նա Դաունի համախտանիշ ունեցող առաջին կինն էր, ով կարողացավ լողալով անցնել […]

Քաղաքական կոնսոլիդացիան այլեւս փաստ է. Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին Հարգելի խորհրդարան, Քաղաքական աշունը մտել է իր իրավունքների մեջ: Քաղաքական օրակարգի հիմնական հարցերը սահմանադրական բարեփոխումների փաթեթի քննարկումներն են, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների փաթեթի քննարկմանը՝ պետք է արձանագրել, որ քաղաքական ուժերի մեծամասնությունն ակտիվ մասնակցում է դրանց: Այսինքն՝ քաղաքական […]

ՀԷՑ-ը սկսել է իր սև գործը.Ահազանգ

Քիչ առաջ Henaran.am-ը Գյումրիից ահազանգ ստացավ .« Գյումրեցիներ և ոչ միայն. մեզ խաբում է ՀԷՑը հերթական անգամ: Այսօր մի քանի առևտրային բանկերից հարցրել էմ ՀԷՑ-ը դեռ հոսանքի վճարումների համար տվյալներ չի տրամադրել Պատճառաբանել է, որ սակագինը դեռ հստակեցված չէ: Հասկանում եք, չէ, սա ինչ է նշանակում: Ուրեմն մենք հնարավոր է վճարենք թանկացած»,-ասված էր հաղորդագրության մեջ

Ես անվճար եմ աշխատում. Վարդան Պողոսյան

Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամներն անվճար են աշխատում: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի այն հարցին, թե վճարվու՞մ է ինքը կատարած աշխատանքի համար: «Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի  որևէ անդամ՝ այդ թվում նաև ես,  որևէ վարձատրություն չի ստացել :  Սահմանադրական հանձնաժողովը  խորհրդատավական մարմին է, […]

Մայրաքաղաքում ծնվել է 525 երեխա

Սեպտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 37581 քաղաքացի: Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 525 երեխա՝ 274 տղա, 251 աղջիկ:

ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ղեկավարները այսօր Դուշանբեում կայացած գագաթնաժողովի արդյունքում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես, ասված Է, որ ՀԱՊԿ-ի երկրներն անթույլատրելի են համարում ՄԱԿ-ի շրջանցմամբ կիրառվող պատժամիջոցները, գրում է Tass.ru-ն: «Անթույլատրելի ենք համարում նոր բաժանիչ գծերի ու փակ սահմանների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանցմամբ կիրառվող […]

Հայտնի է 26-ամյա ծննդկանի մահվան պատճառը

«Մերին մահացել է թոքաբորբից: Միայն դա կարող եմ ասել»,-Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց մահացած ծննդկան  Մերիի հայրը՝ Վաղինակ Մարգարյանը: Հոր փոխանցմամբ` ընտանիքը դեռ պետք է  մանրամասն ծանոթանա  դատաբժշկական փորձաքննության հետ, որից հետո  իրենց կարծիքը վերջնական կասեն: Նշենք, որ հարազատներն սեպտեմբերի 15-ին պետք է ծանոթանային դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը: Հիշեցնենք, Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի […]

«Հանրային»-ը կհեռարձակի ԱԺ նիստը /վիդեո/

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ նստաշրջանի մեկնարկին հայտարարեց, որ «Հանրային» հեռուստաընկերությունը ԱԺ լիագումար նիստն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի: Նշենք, որ այս հարցը նախապես բարձրացրել էր ԱԺ ՀԱԿ խմբակցությունը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

ՀՐԱՏԱՊ. կրակահերթ գյուղացիների վրա

Քիչ առաջ հակառակորդը կրկին խախտելով հրադադարի ռեժիմը կրակել է Տավուշի մարզի Չորաթան համայնքի խաղողի այգիներում  աշխատող գյուղացիների վրա: Henaran.am -ի հետ զրույցում Չորաթանի բնակիչ Վարդան Քալանթարյանը հայտնեց, որ կրակել են մի քանի ժամ ու մեծ տրամաչափի զենքերով. «Բարեբախտաբար մարդկային վնաս չեղավ, բայց մի կերպ թաքնվելով՝ եկանք գյուղ: Մեր ամբողջ տարվա քրտինքը էլի ջուրն են գցում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի