26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խնկաբույր աղոթք առ Աստված.Գալուստ Սահակյանը Եռաբլուրում էր

Հունիսի 8-ին պետական-քաղաքական գործիչ Սմբատ Այվազյանի մահվան տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, նախարարներ, ինչպես նաեւ պետական-հասարակական մի խումբ գործիչներ այցելել են Եռաբլուր պանթեոն: Մեծ ճանապարհ անցած ու կենսագրական հարուստ էջեր կերտած գործիչը կյանքի տարիները ծառայեցրել է ի շահ երկրի եւ պետականության: Նա ծավալել է պատգամավորական ու կուսակցական ակտիվ գործունեություն, […]

Ոչնչացվել է շուրջ 1 տոննա «հերոին» տեսակի թմրամիջոց

Մոտ մեկուկես տարի առաջ` 2014 թվականի հունվարի 17-ին Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը Մեղրիի մաքսակետում հայտնաբերել է 928 կիլոգրամ «հերոին» տեսակի թմրամիջոց, ինչն, ըստ նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, աննախադեպ քանակ է ոչ միայն Հայաստանի մաքսային ծառայության ողջ գործունեության ընթացքում, այլև տարածաշրջանում: Հիշեցնենք, որ մոտ 1 տոննա հերոինը փորձ է արվել փոխադրել բեռնատարի միջոցով, […]

Գալուստ Սահակյանը «սաղին» տեղը դրեց

Գլխավոր դատախազության 2014 թ-ի զեկույցին արտահերթ ելույթ ունեցավ նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ով հայտարարեց, թե չկարողացավ զսպել իրեն, որ ելույթ չունենա, որովհետև ասելիք կա: ԱԺ նախագահը նշեց, որ թե  զեկուցողը , թե  հարցեր տվողները մեկ միտում ունեն՝ դատաիրավական համակարգի բարեփոխումներ:  «Այդ առումով սա մասշտաբային քննարկում էր, բոլոր հարցերին զեկուցողը պատասխանեց, պարզապես մենք չկարողացանք տարբերել […]

Տարոն Մարգարյանը ամփոփեց

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են աշխատակազմի վարչությունների և բաժինների գործառույթների 2015թ.-ի մայիս ամսվա գնահատման արդյունքները: Առաջին անգամ իրականացվող ամփոփման շրջանակում վերլուծվել են տարեկան ծրագրերի, ՀՀ օրենքների, կառավարության, Երևանի ավագանու և Երևանի քաղաքապետի որոշումների կատարման, փաստաթղթաշրջանառության, այդ թվում քաղաքացիներից, գերատեսչություններից ստացված դիմումներին և գրություններին, նաև թեժ գծով […]

«Սնանկության մասին» օրենքի նախագծի վերանայում

Եվրոպայի խորհուրդը Համաշխարհային բանկի և ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ հունիսի 8-ին կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ: Միջոցառումն իրականացվել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակում: Կլոր սեղան-քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին […]

Վկա՞ է

«Նկատի ունենալով, որ Քննչական մարմինը հիմա շատ պարտաճանաչ ներկայացնում է, ինքներդ հնարավորություն ունեք տեսնելու՝ ով ինչ կարգավիճակում է»,-այսօր ԱԺ-ում արձագանքելով լրագրողի դիտարկմանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին շարունակում է մնալ վկայի կարգավիճակում հայտնի միջադեպից հետո, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Եթե  Տիգրան Խաչատրյանը դեռ վկա է ,ապա այդ դեպքում ինչո՞ւ գլխավոր դատախազը չի միջամտում, […]

«Հաղորդումները քննարկում ենք, բայց հետո ի՞նչ»

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը ԱԺ-ում գլխավոր դատախազության 2014թ-ի տարեկան հաշվետվությունը անարդյունք է համարում: «Հաղորդումները քննարկում ենք, բայց հետո ի՞նչ»,- այսօր ԱԺ-ում հաշվետության քննարկման ժամանակ ասաց  նա: Պողոսյանը հանդես եկավ մի քանի առաջարկով՝ հույս հայտնելով, որ դրանք ընկալելի կլինեն ու հաջորդական գործողությունները դրական փոփոխության կբերեն: «Ձեր հաղորդման մեջ նշվում է, որ հանցագործությունների թիվը նվազել է, […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքներ կատարելու համար ս.թ. հունիսի 9-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Դավթաշեն գյուղի, Մելքումով փողոցի, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի, «Մալայան» ակնաբուժական կենտրոնի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: «Երևան Ջուր» ՓԲԸ 08.06.2015թ. 

Սիրելու բան չէ

ԱԺ հերթական քառօրյաում  գլխավոր դատախազի 2014 թվականի գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ  ԱԺ ՀՀԿ  պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտարարեց, որ գլխավոր դատախազն ընդհանրապես սիրելու բան չէ և սա մի պաշտոն է, որը հիմնականում չի սիրվում.  «Բոլոր մարդիկ, անկախ դրանից հանցագործ են, թե` ոչ, գլխավոր դատախազ բառակապակցությունը, կերպարը և պաշտոնն ընդհանրապես սիրելու բան չէ»: Եսայանը հերթականությամբ թվեց […]

Ժեստիկուլյացիան իրար փոխհարաբերվելու միջոց է. Կոստանյանը՝ Փաշինյանին

«Ժեստիկուլյացիան մարդկային փոխհարաբերությունների կազմակերպման եղանակ է և կլինի պառլամենտում, որևէ տեղ, ժեստիկուլյացիան իրար փոխհարաբերվելու միջոց է, որևէ տարբերություն չկա, որտեղ է արտահայտվում և ինձ համար անգամ տարօրինակ չէ, անգամ ապշեցուցիչ է, որ ժեստիկուլյացիան կարող է ընդհանրապես քննարկման առարկա դառնալ, ուր մնաց քննադատության»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում իրեն ուղղված քննադատությանը հակադարձեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի