26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Նորմանդական քառյակի» ղեկավարներն այսօր կհանդիպեն

Այսօր Փարիզում կհանդիպեն «նորմանդական քառյակի» երկրների` Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա, ղեկավարները: Ակնկալվում է, որ նախ տեղի կունենա Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ղեկավարների երկկողմ հանդիպումը: Պուտինն ու Օլանդը կքննարկեն ռուս-ֆրանսիական հարաբերություններն, ինչպես նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը: Այնուհետեւ Օլանդը կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգլեա Մերկելի, ապա` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Իսկ 4 ղեկավարների ընդհանուր հանդիպմանը կքննարկվի Ուկրաինայի հարցը:

Սպան պահանջել է, որ իրեն մասաժ անի, ասել է՝ չեմ անի. Ժամանակ

«Արարատ քաղաքի բնակիչ, 2010-ին բանակ զորակոչված նախկին զինծառայող Հովհաննես Վարդանյանը բանակում ստացած հոգեկան խանգարումից հետո առ այսօր բուժվում է, սակայն նա դեռ հեռու է ողջ համարվելուց։ Հովհաննեսը ծառայել է մեկ տարի երկու ամիս, որից ութ ամիսն անցկացրել է դիրքերում։ Ծառայության 14-րդ ամսին 12 օր ուշացումով տեղեկացրել են, որ Հովհաննեսը հոգեբուժարանում է։ Հայրը որդուն հիվանդանոցում գտել է […]

Կրակ է բացել քրիստոնյա ուսանողների վրա. 13 զոհ /ֆոտո, վիդեո/

ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Ռոզբուրգ քաղաքի քոլեջներից մեկում նախօրեին մի տղամարդ կրակ է բացել, ինչի արդյունքում 13 հոգի է մահացել, կա 20 վիրավոր, հայտնում է «Лента.Ру»-ն: Կրակ բացած տղամարդը սպանվել է ոստիկանների կողմից, ինչպես ավելի ուշ պարզվել է, նա 26-ամյա Հարպեր Մերսերն էր, ով այդ քոլեջի ուսանողներից չէր: Թե ինչն է եղել նրա արարքի պատճառը, առայժմ […]

Եղանակը կտրուկ կփոխվի

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ, 4-ի, 5-ի երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում, 3-ին հյուսիսային և արևելյան շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 2-5-ին կնվազի 3-5 աստիճանով: Երևանում հոկտեմբերի 2-ին ժամանակ […]

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կլինեն

Գործադիրը հավանություն է տվել «Հարկերի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի  փաթեթին: Նախագծերի ընդունման արդյունքում հարկային մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ իրականացնելու սոցիալական վճարների պարտավորությունների գանձման գործառույթները: Ներկայումս օրենսդրական հակասությունների հետևանքով հարկային մարմինը հնարավորություն չունի արդյունավետ իրականացնելու սոցիալական վճարների պարտավորությունների նկատմամբ արգելանքի կիրառման և հարկադիր գանձման գործառույթները: Այս մասին […]

Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի

Գործադիրի որոշմամբ Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի ճանապարհի հիմնանորոգման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 20 մլն դրամ: Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի նաև Արմավիր համայնքի խորքային հորերից ոռոգման պոմպերով օգտագործված էլեկրտաէներգիայի արժեքը փոխատուցելու նպատակով: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Մշակութային համագործակցություն այս անգամ էլ Տոնգոյի և Մադագասկարի հետ

Գործադիրն իր համաձայնությունն է  տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Մադագասկարի Հանրապետության, ինչպես նաև Տոգոյի Հանրապետության կառավարությունների միջև մշակութային համագործակցության  համաձայնագրերի կնքման առաջարկությանը: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Կանայք ինձ նախանձում են, եւ ես հասկանում եմ նրանց. Ջիգարխանյանի սիրուհին մանրամասներ է պատմել

«Կոմսոմոլսկայա պրավդան» զրուցել է հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ սիրուհի Վիտալինայի հետ: Հիշեցնենք, որ երկար տարիների ամուսնությունից հետո Ջիգարխանյանը բաժանվեց կնոջից` հանուն 33-ամյա Վիտալինայի: – Արմեն Բորիսովիչը փոքրուց իմ կուռքն է եղել: Ես սիրահարվեցի նրան, երբ դեռ 16 տարեկան էի: Ես այն ժամանակ ապրում էի Կիեւում` ծնողներիս հետ: Ամեն ինչ սկսվեց երկտողից: Նրա ներկայացման ժամանակ […]

Շիրակում անասնաբուժական կենտրոն, Երևանում` նոր հյուրանոց

Շիրակի մարզում անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման նպատակով կառավարության այսօրվա նիստում ընդունվել է Փանիկի համայնքին պատկանող հողամասը որպես նվիրաբերություն ընդունելու մասին որոշում: Անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցումը նախատեսված է     «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության»  ծրագրի շրջանակում:  Ծրագրի նպատակն անասնապահության զարգացման խթանումն է հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է: Այս մասին հայտնում […]

Նախագահը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Տեր-Մերկերյանների ընտանիքին՝ հանրահայտ ջութակահար, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր Ժան Տեր-Մերկերյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում է նախագահականը: «Ժան Տեր-Մերկերյանը հայ երաժշտական մշակույթի ամենավառ ներկայացուցիչներից էր: Նրա կատարողական արվեստը և մանկավարժական գործունեությունը էապես նպաստել են Հայաստանում դասական արվեստի զարգացմանն ու հարստացմանը: Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված