19 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ռուսական փողերի վերջը. 168 ժամ

էդ մեր պապերի ժամանակ էին աշնանը ճտերին հաշվում։ Հիմա աշունը փող հաշվելու ժամանակն է։ Որովհետև եկող տարվա պետական բյուջեն հենց աշնանն են ընդունում։ Ժամանակների փոփոխվելու հետ բարքերն էլ են փոխվել։ Հիմա ուրիշի փողերը հաշվելն առաջվա նման ամոթ բան չէ։ Հատկապես, եթե խոսքը գնում է Ռոասաստանի փողերի մասին։ Գիտեմ`շատերը կզարմանան` հարցնելով. «էդ երբվանի՞ց հարազատ Ռուսաստանի պետբյուջեն օտար փող դարձավ մեր համար»։

Հարցնողները, հարկավ, զարմանալու տեղ ունեն։ Ի վերջո, ամեն տարի մեր պետբյուջեի հետ համադրելի ծավալով (համարյա կեսի չափով՝ կամ մի քիչ ավելի, կամ պակաս) Ռուսաստանից տրանսֆերտ կոչվածն ենք ստանում։ Պաշտոնական վիճակագրությունն այս տարի մեղմիկ ակնարկում էր տրանսֆերտների կրճատման մասին։ Պատճառը պարզ էր՝ էներգակիրների գներն ընկնում են, և Ռուսաստանի տնտեսության վիճակը լավ չէ։

Մեղմ ասած։ Բայց այն, ինչ հոկտեմբերի 27-ին հատարարեց ՌԴ Ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, միջնադարյան բառապաշարով ասած` վախճանաբանության շարքից է:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ