24 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձերբակալվել և կհանձնվի ՌԴ իրավապահներին

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորիվ՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 17-ին, բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Շավարշ Գ.-ն, ով օգոստոսի 6-ից ՌԴ Մոսկվայի մարզի Վլասիխայի ՆԳԲ կողմից հետախուզվում է ՌԴ քր. օր.-ի 168 հոդվածի /գույքի դիտավորյալ ոչնչացում/ մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Շենգավիթում երեխա է թունավորվել

Սեպտեբերի 14-ին, ժամը 13.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել Երևանի Ներքին Շենգավիթ 1-ին փողոցի տներից մեկի բնակիչ` 2012 թ. ծնված Գ. Թ.-ը: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

90 ամյա Հրանտ պապը զենք կվերցնի /վիդեո/

«Պատրաստ եմ կռվելու»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Չորաթան գյուղի 90 ամյա բնակիչ Հրանտ Օհանյանը: Օհանյանը նշեց, որ ինքը զենք է վերցրել 1989 թվականի ու պաշտպանել է իր գյուղի սահմանները: Օհանյանը ասում է, որ տարիքը կապ չունի ու իրավիճակն էլ չի փոխվել.« Ես էլի կարամ կռվեմ, չնայած պատերազմը հա էլ կա, ոչ մի բան […]

Էլիտար հիվանդանոցի բժիշկը ծեծել է հղի բուժքրոջը /վիդեո/

Մոսկվայի մասնավոր, էլիտար հիվանդանոցներից մեկի բժիշկը ծեծել է հղի բուժքրոջը, ով Դոնբասից փախստական էր: Ինչպես պատմել է տուժող Յուլիա Գերասիմչուկը, բժշկուհի Ալեքսանդրա Դերգաչովային դուր չի եկել, որ Դոնբասից փախստականի են աշխատանքի ընդունել, եւ նա իր վրդովմունքն այդպես է արտահայտել, գրում է Lifenews.ru-ն: «Ես բժշկուհու սենյակ բերեցի հիվանդի անալիզների պատասխանը, խնդրեցի, որ նայի, երբ ազատ լինի: […]

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՌԴ իր գործընկերոջը`50- ամյակի առթիվ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ՌԴ իր գործընկերոջը ծննդյան 50- ամյակի առթիվ: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի կարևոր ռազմավարական գործընկերը և բարձր գնահատել Դմիտրի Մեդվեդևի դերը՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Վարչապետը կարևորել է իրենց միջև ձևավորված […]

Ջավախքում խաչքար-հուշակոթող կանգնեցվեց /ֆոտո/

Վրաստանի Սամցխե-Ջավախքի նահանգի Ախալքալաքի շրջանի Թախչա գյուղում սեպտեմբերի 12-ին բացվեց խաչքար-հուշակոթող, որի հանդիսավոր բացմանը մասնակցում էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ և Ախալքալաքից գործարարներ: Հուշակոթողն իր մեջ չորս խորհուրդ ունի. հավերժացնում է Եղեռնի զոհերի հիշատակը, արցախյան գոյամարտի, Մեծ հայրենականի զոհերի հիշատակը, իսկ չորրորդ խորհուրդը գյուղի ստեղծման փաստն է: […]

Վոլգոգրադում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել. կա զոհ

Նախօրեին Վոլգոգրադի «Բարիտոն» կարաոկե բարում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի ու ադրբեջանցիների մասնակցությամբ, հայտնում է bloknot-volgograd.ru: Նշվում է, որ բարի այցելուներն ինչ-որ բան չեն կիսել իրար հետ,10 հոգու միջեւ մասսայական ծեծկռտուք է սկսվել, ինչից հետո կարաոկեի սեփականատիրոջ որդին որսորդական հրացանով կրակել է  միջադեպի մասնակիցներից մեկի վրա: Վիրավորված 22-ամյա ադրբեջանցու ընկերները վերջինիս տեղափոխել են հիվանդանոց, […]

Թուրքիայի ԱԳՆ-ը քննադատել է Իսրայելին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է իսրայելցի զինվորների ներխուժումը Յերուսաղեմում գտնվող Խարամի Շարիֆա տարածք և այնտեղի մահմեդականների նկատմամբ ուժի գործադրում, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության հաղորդմամբ`սեպտեմբերի 13-ին  իսրայելական զորքերը, ներխուժելով նշյալ տարածք, արգելափակել են մահմեդականների մուտքը այնտեղ: Հայտարարության մեջ Իսրայելին կոչ է արվում նախ անհապաղ դադարեցնել  վերոնշյալ գործողությունները, հարգել մարդկանց կրոնական իրավուքները, ինչպես […]

«Ոչ»-ի ճակատին ոչինչ չի հաջողվի /վիդեո/

Ակնհայտ է, որ «Ոչ»-ի ճակատին ոչինիչ չի հաջողվի: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը և հավելեց, որ սահամանադրական փոփոխությունների դեմ արտահայտվողները որևէ օրակարգ չունենան: «Անհասկանալի է, թե ինչին են դեմ և ինչն են ուզում տապալել»,- հայտարարեց պատգամավորը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Հայաստանը պետք է զգոն լինի. Կիրո Մանոյան

Թուրքիայում ծավալվող իրադարձություններն ազդում և արդեն ազդել են Ադրբեջանի հնարավորությունների վրա: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Այն ամենը ինչ տեղի է ունենում Հայաստանի սահմանից հեռու չէ: Պետք է զգոն լինել, հետևել իրադարձություններին»,-նշեց նա: Մանոյանի խոսքերով` Թուրքիայի ներսում կատարվող իրադարձությունները չեն կարող Հայաստանի անվտանգությանը լուրջ սպառնալիք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի