Փորձագիտական զեկույցներն ուղարկվել են հավատարմագրում անցնող բուհերին

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամը ներկայում ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնող Հայաստանի պետական մանկավարժական համալսարանին, Եվրասիա միջազգային համալսարանին և Վանաձորի պետական համալսարանին է ուղարկել փորձագիտական զեկույցները: ՈԱԱԿ-ում հավատարմագրման դիմում-հայտ ներկայացնելուց հետո բարձրագույն ուսումնական հաստատությունները սահմանված ձևաչափով ինքնավերլուծություն էին ներկայացրել, իսկ մայիս-հունիս ամիսներին էլ կայացել է փորձագիտական խմբերի այցը բուհեր: Հիմնվելով բուհի ինքնավերլուծության և ուսումնական հաստատություն […]