12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Դդումն օգնում է ազատվել քաղցկեղից

Դառը դդմի հյութը սահմանափակում է քաղցկեղային բջիջների` ենթաստամոքսային գեղձում գլյուկոզայի փոխակերպվելու հնարավորությունները: Նրա օգնությամբ քաղցկեղային բջիջներն էներգիա չեն ստանում եւ արդյունքում` մահանում են: Նման եզրակացության են եկել Կոլորադոյի համալսարանի գիտնականները: 

Նման ազդեցությունը բացատրվում է նրանով, որ քաղցկեղային բջիջներն էներգիա ստանալիս հիմնականում հիմնվում են գլյուկոզայի վրա, քանի որ այլ կերպ էներգիայով “սնվելու” ճանապարհին նրանք խնդիրներ են ունենում: Կրծողների վրա կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ենթաստամոքսային գեղձում քաղցկեղային բջիջների բազմանալու հավանականությունը նվազեցնում է 60 տոկոսով: 

Ընդ որում, որեւէ թունավոր կամ հակադարձ ազդեցություն չի նկատվել: 

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, որն այս հիվանդության առավել վտանագավոր դրսեւորումներից է, կարող է օրգանիզմում թաքնվել երկար ժամանակ: Այս հիվանդությամբ տառապողների միայն 6 տոկոսն է ապրում ախտանիշի բացահայտումից 5 տարի անց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ