27 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Գիտնականները պարզել են` հոռետեսներն են երկար ապրում, թե` լավատեսները

Հոռետես մարդիկ ավելի երկար են ապրում, քան լավատեսները: Նման եզրահանգման են եկել գերմանացի գիտնականները, գրում է “The Telegraph”-ը:

Նրանք 40 հազար մարդու` 1993-2003-ն ընկած հատվածի տվյալներ են հավաքել: “Մեր հետազոտությունը պարզել է, որ նրանք, ովքեր ապագայի վերաբերյալ պայծառ ծրագրեր են ունեցել, առաջիկա 10 տարիների ընթացքում հաշմանդամ են դարձել կամ անժամանակ մահացել են: Ապագայի հանդեպ հոռետեսությունը կարող է զգուշություն առաջացնել, ինչն էլ կդրդի առողջության եւ անվտանգության նկատմամբ քայլեր ձեռնարկել”,-մեկնաբանել է ուսումնասիրության ղեկավարը:

Մասնագետները նշել են նաեւ, որ տարեց մարդիկ բավականին մռայլ կանխատեսումներ են արել, սակայն դրանք ավելի ճմարտացի են եղել, ինչը չի կարելի ասել լավատես երիտասարդների մասին, ովքեր գերագնահատել են իրենց հաջողությունները: 

Ի տարբերություն վերոնշյալ տվայլների` նախորդ ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ ապագայի վերաբերյալ ոչ իրական լավատեսությունը թույլ է տալիս մարդկանց ավելի լավ զգալ` մահացու հիվանդության հետ բախվելիս: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ