14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ըստ գիտնականի՝ ի՞նչ է իրենից ներկայացնում անմահ հոգին

«Ես ուսումնասիրում եմ վարքի բարձրագույն նյարդային գործունեությունը և գիտեմ, որ ամբողջ մարդկային զգացմունքները՝ ուրախությունը, վիշտը, տխրությունը, բարկությունը, ատելությունը, սերը և մարդու մտքերը, մտածելու-խորհրդածելու ունակությունը, դրանցից յուրաքանչյուրն առանձնահատուկ բջիջներով փոխկապակցված են մարդկային ուղեղի և նրա նյարդերի հետ: Երբ մարմինը դադարում է ապրել, այդ ժամանակ բոլոր այդ զգացմունքները և մարդու մտքերն ասես պոկվում են ուղեղի արդեն մեռած […]

ԵՊՀ-ից խոր վշտով տեղեկացնում են

Երևանի պետական համալսարանից խոր վշտով տեղեկացնում է, որ կյանքի 75-րդ տարում վախճանվեց հայ մամուլի պատմության անխոնջ մշակ, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Լենդրուշ Արամի Ալոյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 17:00-ից, Ազատության պողոտա, նրբանցք, շենք 2, բն. 71 հասցեում։ Հուղարկավությունը՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին:

Առաջին կին դեսպանը հայուհի էր. հայտնի հայերը շարքից /ֆոտո/

Աշխարհում առաջին կին դեսպանը հայուհի էր: Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Դիանա Աբգարը  Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում 1920-ին, այսինքն` 3 տարի ավելի շուտ,  ուղղակի  նրա  կյանքի ու գործունեության մասին տեղեկությունները  քիչ են հայտնի:   Դիանա Աբգարը` Անահիտ Հովհաննեսի Աբգարյան (օրիորդական ազգանունը՝ Աղաբեկյան), ծնվել է 1854 թվականի հոկտեմբերի 12-ին: Դիանա Աբգարի ծննդավայրի հետ կապված իրարամերժ տեսակետներ […]

ԱՄՆ-ը ջրի տակ կանցնի. գիտնականներ

Գլոբալ տաքացումն ու համաշխարհային կլիմայի փոփոխությունը կբերեն նրան, որ 2100 թվականին ԱՄՆ-ը անճանաչելի կլինի: Նման հայտարարություն են արել ամերիկացի գիտնականները: Նրանք նշել են, որ եթե գլոբալ տաքացումն այս տեմպերով շարունակվի, Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կտրուկ կբարձրանա, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները մինչեւ այս դարի վերջը կհայտնվի ջրի տակ, գրում է ТАСС-ը:

Օմբուդսմենը շատ բան կարող է ասել

Այսօր առավոտյան Օմբուդսմենի  աշխատակազմը հայտարարություն էր տարածել, որտեղ տարակուսանք էր հայտնել ԲՈՀ-ի շնորհած գիտական աստիճանների վերաբերյալ` այնտեղ կոռուպցիոն մեծ վտանգներ տեսնելով: ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը հակադարձում է Օմբուդսմենին և վստահեցնում, որ նրա աշխատակազմի կատարած հայտարարությունը հեռու է իրականությունից: Henaran-ի հետ զրույցում տիկին Համբարձումյանն ասաց,  թե Օմբուդսմենի գրասենյակը շատ բան կարող է ասել: «Ես էլ կարող […]

Գիտնականները Մարսի վրա ջրի առկայության ապացույցներ են հայտնաբերել /ֆոտո/

Ամերիկացի գիտնականները Մարս մոլորակի վրա հեղուկ ջրի հայտնվելու ապացույցներ են գտել: Այդ մասին նրանք նշել են իրենց հոդվածում, որը լուսյ է տեսել Nature Geoscience հանդեսում: Հոդվածում ասվում է, որ Մարսի լեռնային հատվածներում տարօրինակ սեզոնային հեղուկներ են ի հայտ գալիս, որոնք գիտնականների կարծիքով, հենց հեղուկ ջուրն է, որը ամեն դեպքում գոյություն ունի այս մոլորակի վրա: Գիտնականները […]

Կոռուպցիոն ռիսկեր գիտական աստիճանների շնորհման ճանապարհին

ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) խախտել է պրոֆեսոր‚ տնտեսական գիտությունների թեկնածու Ամալյա Սարիբեկյանի իրավունքը: Պրոֆեսոր Սարիբեկյանը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության մասնագիտական խորհրդում հրապարակային պաշտպանել է իր դոկտորական ատենախոսությունը‚ ինչի արդյունքում Խորհուրդը որոշել է նրան շնորհել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան և դիմել Բարձրագույն որակավորման հանձնաժողով՝ աշխատանքը հաստատելու և համապատասխան վկայագիր տալու […]

Վարչապետը մասնակցել է «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացմանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Գարեգին Ա կաթողիկոսի շիրիմի մոտ մատուցված հոգեհանգստյան կարգին: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Այնուհետև վարչապետը մասնակցել է «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացմանը, որը կառուցվել է սփյուռքահայ բարերարներ Հայկ և Էլզա Թիթիզյանների ֆինանսավորմամբ: Կենտրոնը […]

Չխնդրել աշխատավարձի բարձրացում եւ ազատ օրեր. լրագրողները լուրջ մրցակից ունեն

Չինական մամուլը ցնցված է: Հրապարակվել է ռոբոտ լրագրողի առաջին հոդվածը՝ գրված ընդամենը մեկ րոպեում: 916 բառ պարունակող հոդվածում կարելի է կարդալ օգոստոսին տեղի ունեցած տնտեսական անցուդարձը: Ֆինանսական վերլուծաբանները զարմացած են՝ աշխատանքը պարզ ու հասանելի է բոլորին, մասնագիտական տերմիններն էլ՝ ներկայացված  հնարավորինս բացված տարբերակով: «Օգոստոսի պահանջարկային գներ» հոդվածը մտածելու առիթ է շատ լրագրողների համար: Մեկ րոպեում շարադրել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի