21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կոռուպցիոն ռիսկեր գիտական աստիճանների շնորհման ճանապարհին

ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) խախտել է պրոֆեսոր‚ տնտեսական գիտությունների թեկնածու Ամալյա Սարիբեկյանի իրավունքը:

Պրոֆեսոր Սարիբեկյանը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության մասնագիտական խորհրդում հրապարակային պաշտպանել է իր դոկտորական ատենախոսությունը‚ ինչի արդյունքում Խորհուրդը որոշել է նրան շնորհել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան և դիմել Բարձրագույն որակավորման հանձնաժողով՝ աշխատանքը հաստատելու և համապատասխան վկայագիր տալու համար:

ԲՈՀ-ը‚ ելնելով փորձաքննության արդյունքից‚ աշխատանքն ուղարկել է կրկնական քննարկման: Այնուհետև Ամալյա Սարիբեկյանը 2-րդ անգամ տնտեսագիտության մասնագիտական խորհրդում պաշտպանում է նույն թեմայով իր ատենախոսությունը‚ և Մասնագիտական խորհուրդը նրան կրկին շնորհում է գիտական աստիճան և‚ ըստ ընթացակարգի‚ աշխատանքն ուղարկում ԲՈՀ:

Սակայն ԲՈՀ-ն‚ այս անգամ ևս հիմք ընդունելով փորձագիտական եզրակացությունը‚ ընդհանրապես բեկանում է մասնագիտական խորհրդի որոշումը:

Օմբուդսմենի ուսումնասիրության արդյունքում պարզվել է‚ որ ԲՈՀ-ն ատենախոսության կրկնական քննարկման և բեկանման որոշումները կայացնելիս հիմնվել է փորձաքննության արդյունքների վրա այն դեպքում‚ երբ չունի որևէ սահմանված կարգ գիտական աստիճանների շնորհման գործընթացում:

Այսինքն‚ փորձաքննության ուղարկելու գործընթացում չկան իրավական հիմնավորումներ. մասնավորապես՝ քանի անգամ նույն աշխատանքը կարելի է տալ փորձագետի փորձաքննությանը‚ քանի անգամ կարելի է փոփոխել ատենախոսության վերաբերյալ դիտողությունների կազմը և բովանդակությունը‚ որ դեպքերում և ինչ պայմաններում կարելի է նախատեսել կրկնակի և ավել փորձաքննություն‚ ինչպես և ինչ սկզբունքով պետք է անցկացվեն կրկնակի և ավել փորձաքննությունները‚ ինչպես նաև հստակեցված չեն բեկանման ընթացակարգերը:

Հաշվի առնելով‚ որ վերոնշյալ գործընթացների կանոնակարգված չլինելու‚ իրավական որոշակիության բացակայության և ԲՈՀ-ի նախագահի կամայականության պայմաններում է ԲՈՀ-ը մերժել Ամալյա Սարիբեկյանին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի տրամադրումը` Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման որոշում:

Օմբուդսմենը Կրթության և գիտության նախարարությանն առաջարկել է կարգապահական պատասխանատվության ենթարկել խախտում թույլ տված պաշտոնատար անձին և կանոնակարգել ոլոլրտում առկա բացթողումները‚ որպեսզի այսուհետ բացառվեն ԲՈՀ-ի հայեցողական որոշումները‚ քանի որ նման որոշումների ընդունումն իր մեջ ակնհայտորեն պարունակում է կոռուպցիոն ռիսկեր ու դրսևորումներ:

Ի դեպ‚ ոլորտում առկա մտահոգիչ բացթողումներն ընդունվել են Կրթության և գիտության նախարարության կողմից‚ սակայն‚ ցավոք‚ մինչ օրս դրանք շտկված չեն:

Օմբուդսմենի աշխատակազմ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ