15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չխնդրել աշխատավարձի բարձրացում եւ ազատ օրեր. լրագրողները լուրջ մրցակից ունեն

Չինական մամուլը ցնցված է: Հրապարակվել է ռոբոտ լրագրողի առաջին հոդվածը՝ գրված ընդամենը մեկ րոպեում: 916 բառ պարունակող հոդվածում կարելի է կարդալ օգոստոսին տեղի ունեցած տնտեսական անցուդարձը: Ֆինանսական վերլուծաբանները զարմացած են՝ աշխատանքը պարզ ու հասանելի է բոլորին, մասնագիտական տերմիններն էլ՝ ներկայացված  հնարավորինս բացված տարբերակով:

«Օգոստոսի պահանջարկային գներ» հոդվածը մտածելու առիթ է շատ լրագրողների համար: Մեկ րոպեում շարադրել մոտ հազար բառ, կատարել անթերի աշխատանք, ունենալ ֆենոմենալ հիշողություն, կարողանալ  մշակել հազարավոր լրատվական աղբյուրներ, չխնդրել աշխատավարձի բարձրացում եւ ազատ օրեր. իդեալական աշխատող, որ բոլոր գործատուների երազանքն է:

Լրագրողները սակայն դեռ կարող են հանգիստ շունչ քաշել: Չինացի ռոբոտը կարողանում է միայն չոր լուրեր գրել, վերլուծական աշխատանքը դեռեւս անհասանելի է նրան:

Սակայն պետք չէ ձեռքերը ծալած նստել: Մեդիայում շատ են նման լուրերը, լրագրողները, որ ավելին անել կամ չեն ցանկանում, կամ չեն կարող: Իսկ ռոբոտ ստեղծողները, ճիշտ հակառակը, ձգտում են հասնել ավելիին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ