Բացառիկ. հնագետները քաղաք են հայտնաբերել Սևանա լճի հատակին /վիդեո/

Երևանի պետական համալսարանից խոր վշտով տեղեկացնում է, որ կյանքի 75-րդ տարում վախճանվեց հայ մամուլի պատմության անխոնջ մշակ, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Լենդրուշ Արամի Ալոյանը։ Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 17:00-ից, Ազատության պողոտա, նրբանցք, շենք 2, բն. 71 հասցեում։ Հուղարկավությունը՝ հոկտեմբերի 22-ին, ժամը 14:00-ին:
Աշխարհում առաջին կին դեսպանը հայուհի էր: Գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Դիանա Աբգարը Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպան է նշանակվել Ճապոնիայում և Հեռավոր Արևելքում 1920-ին, այսինքն` 3 տարի ավելի շուտ, ուղղակի նրա կյանքի ու գործունեության մասին տեղեկությունները քիչ են հայտնի: Դիանա Աբգարը` Անահիտ Հովհաննեսի Աբգարյան (օրիորդական ազգանունը՝ Աղաբեկյան), ծնվել է 1854 թվականի հոկտեմբերի 12-ին: Դիանա Աբգարի ծննդավայրի հետ կապված իրարամերժ տեսակետներ […]
Գլոբալ տաքացումն ու համաշխարհային կլիմայի փոփոխությունը կբերեն նրան, որ 2100 թվականին ԱՄՆ-ը անճանաչելի կլինի: Նման հայտարարություն են արել ամերիկացի գիտնականները: Նրանք նշել են, որ եթե գլոբալ տաքացումն այս տեմպերով շարունակվի, Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կտրուկ կբարձրանա, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները մինչեւ այս դարի վերջը կհայտնվի ջրի տակ, գրում է ТАСС-ը:
Այսօր առավոտյան Օմբուդսմենի աշխատակազմը հայտարարություն էր տարածել, որտեղ տարակուսանք էր հայտնել ԲՈՀ-ի շնորհած գիտական աստիճանների վերաբերյալ` այնտեղ կոռուպցիոն մեծ վտանգներ տեսնելով: ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը հակադարձում է Օմբուդսմենին և վստահեցնում, որ նրա աշխատակազմի կատարած հայտարարությունը հեռու է իրականությունից: Henaran-ի հետ զրույցում տիկին Համբարձումյանն ասաց, թե Օմբուդսմենի գրասենյակը շատ բան կարող է ասել: «Ես էլ կարող […]
Ամերիկացի գիտնականները Մարս մոլորակի վրա հեղուկ ջրի հայտնվելու ապացույցներ են գտել: Այդ մասին նրանք նշել են իրենց հոդվածում, որը լուսյ է տեսել Nature Geoscience հանդեսում: Հոդվածում ասվում է, որ Մարսի լեռնային հատվածներում տարօրինակ սեզոնային հեղուկներ են ի հայտ գալիս, որոնք գիտնականների կարծիքով, հենց հեղուկ ջուրն է, որը ամեն դեպքում գոյություն ունի այս մոլորակի վրա: Գիտնականները […]
ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ գտնվող Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) խախտել է պրոֆեսոր‚ տնտեսական գիտությունների թեկնածու Ամալյա Սարիբեկյանի իրավունքը: Պրոֆեսոր Սարիբեկյանը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության մասնագիտական խորհրդում հրապարակային պաշտպանել է իր դոկտորական ատենախոսությունը‚ ինչի արդյունքում Խորհուրդը որոշել է նրան շնորհել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան և դիմել Բարձրագույն որակավորման հանձնաժողով՝ աշխատանքը հաստատելու և համապատասխան վկայագիր տալու […]
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Գարեգին Ա կաթողիկոսի շիրիմի մոտ մատուցված հոգեհանգստյան կարգին: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Այնուհետև վարչապետը մասնակցել է «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացմանը, որը կառուցվել է սփյուռքահայ բարերարներ Հայկ և Էլզա Թիթիզյանների ֆինանսավորմամբ: Կենտրոնը […]
Չինական մամուլը ցնցված է: Հրապարակվել է ռոբոտ լրագրողի առաջին հոդվածը՝ գրված ընդամենը մեկ րոպեում: 916 բառ պարունակող հոդվածում կարելի է կարդալ օգոստոսին տեղի ունեցած տնտեսական անցուդարձը: Ֆինանսական վերլուծաբանները զարմացած են՝ աշխատանքը պարզ ու հասանելի է բոլորին, մասնագիտական տերմիններն էլ՝ ներկայացված հնարավորինս բացված տարբերակով: «Օգոստոսի պահանջարկային գներ» հոդվածը մտածելու առիթ է շատ լրագրողների համար: Մեկ րոպեում շարադրել […]
Սեպտեմբերի 28-ի գիշերը Լուսնի խավարումը համընկել է գերլուսնի հետ, ինչի հետեւանքով մոլորակի բնակիչները «արյունոտ լուսնի» են ականատես եղել: Լուսնի խավարումը, որի ընթացքում Լուսինը ձեռք է բերել կարմրավուն երանգ, երեւում էր Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Արեւմտյան Աֆրիկայում եւ Արեւմտյան Եվրոպայում: NASA-ն հայտարարում Է, որ վերջին անգամ Լուսնի խավարումը գերլուսնի հետ համընկել Է 1982 թվականին: Հաջորդ անգամ […]