Կհայտնաբերե՞ն Նեֆերտիտիի գերեզմանը

Եգիպտոսի պատմամշակութային հարցերի նախարարությունը թույլ է տվել ռադիոտեղորոշիչ սարքերի միջոցով հետազոտություններ իրականացնել Արքաների Հովտում` Թութանհամոնի դամբարանում` Նեֆերտիտի թագուհու գաղտնի գերեզմանը հայտնաբերելու համար: Այս մասին գրում է Лента-ն` Associated Press-ին հղմամբ:
Մուչիրա Մուսսան, ով գլխավորելու է այս հետազոտությունը, ասել է, որ համապատասխան հրահանգը, ենթադրաբար, մեկ ամսից կստանան: Վերջինս նշել է նաև, որ հետազոտության արդյունքները չեն հրապարակվի` համալիր հուշակոթողին սպառնացող հետագա վտանգներից խուսափելու համար:
Նշենք, որ դեռևս օգոգոստոս ամսին Բրիտանացի գիտնական Նիկոլաս Ռիվասը վարկած էր առաջ քաշել, ըստ որի` 19-ամյա փարավոնի դամբարանում գաղտնի դռներ կան, որոնցից մեկը կարող է դեպի թագուհու գերեզման տանել: Բրիտանացի գիտնականն այսպիսի եզրահագման էր եկել` ուսումնասիրելով դամբարանի 1:1 մասշտաբի լուսանկարը և դամբարանի պատերի սքանավորված տարբերակը: