14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գիտնականները հնագույն վիթխարի վիրուս են հայտնաբերել

Ֆրանսիացի գիտնականները հայտնաբերել են մի արտասովոր վիրուս, որն իր չափսերով գերազանցում է մինչ այս հյատնաբերված բոլոր վիրուսները: “Պանդորա” անունն ստացած վիրուսի տրամագիծը մոտ մեկ միկրոն է, այսինքն մեկ հազարերորդ մմ: Սովորական վիրուսների չափսը 10-100 անգամ ավելի փոքր են: Բացի այդ, վիրուսն ունի բացարձակապես եզակի գենոմ: Այն ունի ընդամենը 2500 գեն մյուս վիրուսների տասնյակ գեների համեմատությամբ […]

Մրգային դիետան

Ամերիկացի դիետոլոգները պարզել են, որ մրգային դիետան չի օգնում նիհարելուն: Պերդյու համալսարանի գիտնականները պնդում են, որ նման դիետան չի օգնում հաղթահարել քաղցը եւ ավելի շատ ուտելու ցանկություն է առաջացնում:  Ընդ որում, եթե մարդը ուտելուց առաջ նաեւ մրգային հյութ է խմում, ապա քաղցի զգացումն ավելի է սրվում: Ավելին, այն ավելացնում է քաշը, քանի որ քաղցի հաշվին […]

Հայ դպրոցականների օլիմպիական նոր հաղթանակները

Հայաստանի դպրոցականների  մաթեմատիկայի հավաքականը Թայլանդում տեղի ունեցած միջազգային  առարկայական օլիմպիադայում ցուցաբերել է հրաշալի արդյունքներ՝  նվաճելով մեկ արծաթե և հինգ բրոնզե մեդալ։ Իսկ Հնդկաստանի  Մումբա քաղաքում  տեղի ունեցած ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում դպրոցականները  նվաճել են  2 արծաթե և 3 բրոնզե մեդալ։  Ընդհանուր առմամբ երկու օլիմպիադաներում հայ դպրոցականները նվաճել են 11 մեդալ, ընդ որում մաթեմատիկայի օլիմպիադայում մեր թիմի […]

Ի գիտություն դիմորդների

Ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները  մինչև հուլիսի 20-ը  (ժամը 1800) ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ:

Արմեն Աշոտյանը շնորհավորում է

Երեկ հրապարակեցինք ընդունելության առաջին փուլի արդյունքները։ Հազարավոր երիտասարդներ հնարավորություն ստացան իրենց ուսումը շարունակել Հայաստանի բուհերում։ Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, ձեր ուսուցիչներին և ծնողներին։ Հուսամ, դուք լիարժեք կօգտագործեք նոր գիտելիքներ ստանալու հնարավորությունները և կշարունակեք հարթել ձեր կյանքի ճանապարհը։ Դրական միավորներ ստացած, բայց մրցույթից այս փուլում դուրս մնացած դիմորդները հնարավորություն կունենան դիմել համապատասխան թափուր տեղերի համար։ Հետևեք մեր […]

Սպասենք նոր հաջողությունների

Մեր աշակերտների հերթական հաղթանակները միջազգային օլիմպիադաներում։ Հայաստանի մաթեմատիկայի հավաքականը հրաշալի է հանդես եկել Թայլանդում տեղի ունեցած միջազգային օլիմպիադային` նվաճելով մեկ արծաթե և հինգ բրոնզե մեդալ։ Մեր թիմի բոլոր աշակերտները վերադառնում են բարձր պարգևներով։ Կրկին հպարտություն եմ ապրում մեր երեխաների, մեր ուսուցիչների, կրթության ոլորտի մեր նվիրյալների համար։ Շատ ապրեն բոլորը։ Սպասենք նոր հաջողությունների մեր աշակերտական օլիմպիական […]

Գիտնականները հայտնաբերել են Արեգակնային համակարգի պոչը

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ Արեգակնային համակարգը, ինչպես եւ գիսաստղերը, պոչ ունի: Նման եզրակացության նրանք եկել են գիտահետազոտական IBEX արբանյակի օգնությամբ, որը նախատեսված է Արեգակնային համակարգի սահմանների եւ միջաստղային տարածության ուսումնասիրության համար:   Ինչպես տեղեկացնում է “ИТАР-ТАСС”-ը, պոչը ձեւավորում են 2 լիցքավորված մասնիկների արագ շարժվող հոսքերը`  արեւի վերին եւ ներքին մասերից լուսարձակվող,  ինչպես նաեւ […]

Արմեն Աշոտյանը տեղեկացնում է

Հաշվի առնելով դիմորդներից և բուհերի ընդունող հանձնաժողովներից ստացած բազմաթիվ դիմումները` հանրապետական ընդունող հանձնաժողովը որոշում է կայացրել բուհերի դիմորդների ավարտական վկայականի /ատեստատի/ ընդունման վերջնաժամկետը երկարաձգել մինչև հուլիսի 12-ը, ժամը 1800 ներառյալ: Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է , որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները կզրկվեն մրցույթին մասնակցելու և բուհ ընդունվելու հնարավորությունից: Այս մասին տեղեկացրել է […]

Արյան նոր անալիզը ցույց է տալիս` որքան կապրի մարդը

Լոնդոնի Թագավորական քոլեջի ուսումնասիրողները յուրօրինակ աշխատանք են կատարել: Դա արյան նոր թեստ է, որով գուցե հնարավոր լինի պարզել` որքան երկար կապրի մարդը եւ ինչ հիվանդություններ ձեռք կբերի, գրում է “rg.ru”-ն: Բրիտանացի գիտանակնները հույս ունեն, որ իրենց նորագույն մեթոդիկայի շնորհիվ մեծ առաջընթաց կլինի բժշկության ասպարեզում: Այս թեստի շնորհիվ նույնիսկ մարդու նոր ծնված ժամանակ  հնարավոր կլինի պարզել` […]

Ընդունելության ցուցակները կհրապարակվեն հուլիսի 14-ին

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015-2016 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Արմեն Աշոտյանը:Օրակարգում  ընդգրկված  են  եղել   կառավարության որոշմամբ հատկացված   լրացուցիչ  և թափուր մնացած  պետպատվեր տեղերի վերաբաշխման հարցերը, ինչպես նաև ընթացիկ մի քանի այլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի