26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Գիտնականները հնագույն վիթխարի վիրուս են հայտնաբերել

Ֆրանսիացի գիտնականները հայտնաբերել են մի արտասովոր վիրուս, որն իր չափսերով գերազանցում է մինչ այս հյատնաբերված բոլոր վիրուսները: “Պանդորա” անունն ստացած վիրուսի տրամագիծը մոտ մեկ միկրոն է, այսինքն մեկ հազարերորդ մմ: Սովորական վիրուսների չափսը 10-100 անգամ ավելի փոքր են:

Բացի այդ, վիրուսն ունի բացարձակապես եզակի գենոմ: Այն ունի ընդամենը 2500 գեն մյուս վիրուսների տասնյակ գեների համեմատությամբ եւ այդ գեների 93 տոկոսը չի հանդիպում այլ օրգանիզմներում:

Գիտնականները նոր վիրուսը հայտնաբերել են Խաղաղ օվկիանոսում`չիլիական ափի մոտ եւ Ավստրալիայի լճակներից մեկում: Նրանց կարծիքով` այն կարող էր առաջանալ ինչ-որ հին անհայտ բջջային տեսակից: Ըստ մյուս տարբերակի` արտասովոր վիրուսն առաջացել է ինչ-որ բակտերիայից: Մարդկության համար “Պանդորան” վտանգավոր չէ, այն միայն վնասում է ամեոբաների որոշ տեսակների: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ