21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Աշոտյանը ճնշո՞ւմ է Նիկոյանին.սկանդալ ՀՊՃՀ-ում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Պոլիտեխնիկում ռեկտորի ընտրություններ է տեղի ունենում։ Հոգաբարձուների խորհրդի անդամները դժգոհեցին, որ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նստել է հոգաբարձուների խորհրդի նախագահի կողքին: Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը հայտարարեց, որ բոլոր բուհերում էլ ընտրությունների ժամանակ նախարարը նստում է հոգաբարձուների խորհրդի նախագահի կողքին, քանի որ նա բացի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելուց, […]

Եթե չընտրվեմ հաստատ դա չեմ կապի սեքս սկանդալի հետ.Հովհաննես Թոքմաջյան

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում  արդեն մեկնարկել է ռեկտորի ընտրությունները։  Նշենք, որ առաջադրված են երկու թեկնածու՝ ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը և Ոստանիկ Մարուխյանը։ Henaran.am-ի հետ զրույցում թեկանածուներից Հովհաննես Թոքմաջյանը անդրադառնալով իր ընտրվելու հավանականությանը խորհուրդ տվեց գուշակություններով չզբաղվել․«Լավ կլինի սպասենք երկու ժամ և հոգաբարձուների խորհուրդը որոշումը կկայացնի»։  «Եթե չընտրվեմ հաստատ դա չեմ կապի սեքս սկանդալի հետ»,-իր հաղթելու […]

Անելիքներ կան ու միշտ լինելու են. Սերժ Սարգսյանը՝ ԵՊՀ-ում

Այսօր Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի օրակարգում եղել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քարտուղարի զեկուցմամբ` ռեկտորի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթին սահմանված ժամկետներում որպես ռեկտորի թեկնածու ինքնառաջադրվել է […]

Հրաժեշտի հանդիպում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն Ռայներ Մորելի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ շեշտելով, որ նրա  գործունեությունը հայ-գերմանական կրթական հարաբերությունների զարգացման համար արդյունավետ   է եղել: Շեշտելով, որ Գերմանիան Հայաստանի  կրթական ոլորտի […]

Հայ աշակերտները Բաքվի օլիմպիադային չեն մասնակցի

Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով  աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական օլիմպիադաներին,  պատրաստակամություն  էր հայտնել մասնակցել  հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային: Հայկական կողմը լայնածավալ աշխատանքներ էր իրականացրել ազգային հավաքականի նախապատրաստման և գիտելիքի միջազգային ստուգատեսին հայ  աշակերտների՝ հավուր պատշաճի ներկայանալու ուղղությամբ: Ավելին՝ հայտարարվել էր, որ Հայաստանի ազգային հավաքականին Բաքու կուղեկցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: […]

Նախագահը շնորհավորել է Նիկոլայ Հովհաննիսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել պատմաբան, արևելագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ: «Հարգելի՛ պարոն Հովհաննիսյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք մեծ ավանդ եք ներդրել հայ պատմագրության զարգացման, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի պատմության, Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ասպարեզներում: Նշանակալի է Ձեր վաստակը արաբագիտության հայկական դպրոցի […]

Անբարո է

Այս օրերին հանրային լայն քննարկման է դրվել կրկնուսույցների մոտ հաճախելու խնդիրը: Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը գրել է. «Կրկնուսույցների գործունեությունը լիցենզավորելու վերաբերյալ. – եթե դպրոցը չի տալիս ընդունելության համար անհրաժեշտ գիտելիքներ, ապա կրկնուսույցները կատարում են նրանց ֆունկցիան` լրացնելով բացը։– եթե հաշվի առնենք, թե ինչ կոպեկներ են ստանում մանկավարժները և ճարահատյալ են պարապում, որ գոյատևեն, ապա այդ գործընթացը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի