11 Հունվարի, Saturday, 2025
KFC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սա իսկապես պատմական պահ է, իրադարձություն. վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի ամփոփիչ նիստին: Կառավարության ղեկավարը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Մենք բարձր ենք գնահատում բարձրագույն կրթության ոլորտինմաններկայացուցչական լսարանի՝ Բոլոնիայի անդամ երկրների բարձրագույն կրթության նախարարների, պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների մասնակցությունը երևանյան ֆորումին: Բոլոնիայի գործընթացի […]

Միաձայն հաստատվել են երևանյան կոմյունիկեն և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի հռչակագիրը

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի ամփոփիչ նիստին ներկա է եղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստը վարել է  ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի եզրափակիչ նիստում միաձայն հաստատել են երևանյան կոմյունիկեն  և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական […]

Հայաստանը հսկայական և գերազանց աշխատանք է կատարել. Թիերի Մանդոն

Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Ֆրանսիայի վարչապետի կրթության հարցերով պետքարտուղարի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել Թիերի Մանդոնին` գագաթաժողովի մասնակցության համար` ընդգծելով, որ Բոլոնիայի քարտուղարության ղեկավարության էստաֆետը փոխանցվելու է բարեկամ Ֆրանսիային: Արմեն Աշոտյանի […]

Կրթությունը հիմնարար մոտեցում է ժողովրդավարական մշակութի զարգացման համար. Ա. Աշոտյան

Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի. /ԵԿԲՏ/ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակում մեկնարկել է “Բարձրագույն կրթության և Բոլոնիայի գործընթացի հեռանկարները” թեմայով քննարկումը, որտեղ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդես է եկել զեկույցով: ՀՀ ԿԳ նախարարը կարևորել է բարձրագույն կրթության դերը ժողովրդավարության զարգացման համար. “Բարձրագույն կրթության համակարգում ժողովրդավարական սկզբուքների կիրառումը կնպաստի նաև կոնֆլիկտների լուծմանը […]

Երևան-2015. Հայաստան-Նիդեռլանդների Թագավորություն

Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Նիդեռլանդների Թագավորության կրթության, գիտության և մշակույթի նախարար Ջեթ Բուսեմեկերի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել իր հոլանդացի պաշտոնակցին` գագաթաժողովի քննարկումներին ակտիվ մասնակցության համար: Արմեն Աշոտյանի խոսքով` գագաթաժողովը կարևոր […]

Ստորագրվել է հայ-ռուսական նոր համաձայնագիր

Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հետ: Ողջունելով հյուրին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի պաշտոնակցին հրավերն ընդունելու համար՝ շեշտելով, որ Բոլոնիայի գործընթացը […]

Ստեղծվում է հայ-ռուսական համալսարան

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Երևան քաղաքում հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի կնքումը կնպաստի գիտության, մշակույթի և կրթության բնագավառներում երկու կողմերի նպատակային ծրագրերի իրականացմանը՝ դրանց մասնակցելու հավասար հնարավորություն ապահովելով ՀՀ և ՌԴ քաղաքացի համալսարանի ուսումնառուների համար: Համաձայնագրի ստորագրումը պետք է նպաստի մարդասիրական ոլորտում երկու […]

Աշոտյան-ԵՄ հանձնակատար` երկկողմ հանդիպում

Մայիսի 14-15-ը Երևանում անցկացվող Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի շրջանակներում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել ԵՄ կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով հանձնակատար Տիբոր Նավրաչիչի հետ: Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և անձամբ հանձնակատարին  աջակցության համար` գագաթաժողովի կազմակերպչական, ֆինանսական և մեթոդաբանական […]

Բելառուսն անդամակցեց Բոլոնիայի գործընթացին

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  շարունակվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որին մասնակցում են 47 երկրներից ու միջազգային 20 կազմակերպությունների  շուրջ 500 պատվիրակներ, այդ թվում  20 երկիր ներկայացված է  նախարարների մակարդակով: Բացման հանդիսավոր նիստին ողջույնի խոսք է ասել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, բացման նիստը վարել է     […]

Բացառիկ է

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում  մեկնարկել է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որին մասնակցում են47 երկրներից ու միջազգային կազմակերպություններից  շուրջ 500 պատվիրակներ, այդ թվում  20 երկիր ներկայացված է  նախարարների մակարդակով:ԵԿԲՏ նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումի մասնակիցներին ողջունել է  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Բացման հանդիսավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի