11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Միասնական քննությունների նկատմամբ հասարակության վստահությունը պետք է բարձրանա

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հաստատեց  կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի որոշման մեջ փոփոխություններ անելու հարցը: Փոփոխությունները տեխնիկական ու վերաբերում են միասնական քննություններին, դրանց մեկնարկին, քննական կոնտրոններին:

Նշենք, որ տարի կա 11803 դիմորդ և 34 քննական կենտրոն՝ 10-ը Երևանում, 24-ը՝ ՀՀ բոլոր մարզերում, ընդ որում՝ որոշ մարզերում 2-3 քննական կենտրոն: Առաջին քննությունը տեղի կունենա հունիսի 2-ին, վերջինը՝ հունիսի 23-ին, հաստատված է քննական կենտրոնների ղեկավարների ցանկը: Շտեմարանների հիման վրա մշակված թեստերն արդեն ուղարկվել են Անգլիա՝ տպագրության համար, և մայիսի 25-ին արդեն կլինեն Հայաստանում: 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ հանդիպել է կենտրոնների տնօրենների հետ: Նա հորդորեց կառավարության անդմաներին էլ ուշադիր լինել, որպեսզի այս տարի միասնական քննությունների վերաբերյալ դժգոհությունները նվազագայունի հասնեն: <<Հասարակության մոտ վստահությունը պետք է բարձրանա, կենտրոնների ղեկավարները պետք է ամեն ինչ անեն, որ թափանցիկ լինեն քննությունները, ու հասարակության մոտ վերականգնվի վստահությունը միասնական քննությունների նկատմամբ>>,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ