Խորը շունչ
«Դպրոցական դրամահավաքը նորմալ երևույթ է եվրոպական կրթական տարածքում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարի դիտարկմամբ` պետք չէ այլասերել դպրոցին օգնելու բարի մղումը, քանի որ ծնողական կոմիտեի որոշմամբ որոշ հարցերի հետ կապված դպրոցում կարող է դրամահավաք իրականացվել:
«Սովետական դպրոցում ոչ ոք չէր ասում, որ դրամահավաք են անում, ինչու ոչ ոք չէր բողոքում, որ ասում էին փետրվարի քսաներեքին զինվորների համար նվերներ պետք է տնից բերենք, որ նվիրենք սովետական զինվորներին, ով ինչ ուներ օճառից, գուլպայից բռնած բերում էին:
Դպրոցական դրամահավաքը արտոնված է, եթե կա ծնողական կոմիտեի համապատասխան որոշում։ Մի մասը վախենում է դա անել, հայտնվում է մի ծնող ու զանգում ու սկսում է բողոքել: Մենք ենք այլասերել դպրոցին օգնելու ազնիվ քաղաքականությունը։
Իրականում կան դպրոցներ, որտեղ դրամահավաքը վերածվում է թանկ նվերի՝ ոսկեղենի։ Նախարարությունը սակայն չի կարող խառնվել դպրոցում այս կամ այն ծնողի միջև ձևավորված հարաբերություններին»,-հավելեց նախարարը:
«Դրամահավաքը մի մոնստր է դարձել, որի դեմ որքան պայքարում ես գլուխը նորից աճում է»,-ժամանակին ասում էր ԿԳՆ Արմեն Աշոտյանը:
Մանրամասները` քիչ անց տեսանյութում: