07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

ԿԳ նախարարությունը Էջմիածնո՞ւմ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳ  նախարար Արմեն Աշոտյանը անդրադառնալով աղմուկ բարձրացած այն նախագծին, որը, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանի  առաջարկն  էր և ըստ որի անհրաժեշտություն է առաջացել, որոշ բարձրագույն ուսումնական հաստատություններ Երևանից Գյումրի տեղափոխելու համար  ասաց.« Բուհերը շենքեր չեն բուհերը կենդանի մեծ օրգանիզմներ են, այո մենք երկար տարիներ քննարկում ենք բուհերը արդիականացնելու մասին։ Չկա այսօր ոչ մի կոնկրետ նախագիծ Երևանից տեղափոխելու բուհ, կա առաջարկ Աբովյան տեղափոխելու։ Աբովյանում տեսականորեն հնարավոր է, այն մոտ է, բացի այդ անյտեղ կան սովետական տարիներից մնացած բուհեր»:

Նշենք, որ ճարտարապետն առաջարկել է  ՀՀ երկրորդ քաղաքը զարգացնելու համար մի քանի ԲՈՒՀ Գյումրի տեղափոխել, իսկ դրանց երևանյան շենքերն էլ օգտագործել այլ նպատակներով։

Նախարարը նշեց, որ ինքը դեմ չէր լինի , եթե նախարարություններն էլ տեղափոխվեին մարզեր։

«Մեր ԿԳ  նախարարությունը տեղափոխել ըստ իս արժի: Ես մտածել եմ այդ մասին  և կցանկանայի, որ այն տեղափոխվի  Էջմիածին՝ Մայր Աթոռին մոտ»,-ասաց Աշոտյանը և հավելեց, որ իր ասածը՝ կեսկատակ-կեսլուրջ է:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ