Եթե չընտրվեմ հաստատ դա չեմ կապի սեքս սկանդալի հետ.Հովհաննես Թոքմաջյան
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում արդեն մեկնարկել է ռեկտորի ընտրությունները։
Նշենք, որ առաջադրված են երկու թեկնածու՝ ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը և Ոստանիկ Մարուխյանը։
Henaran.am-ի հետ զրույցում թեկանածուներից Հովհաննես Թոքմաջյանը անդրադառնալով իր ընտրվելու հավանականությանը խորհուրդ տվեց գուշակություններով չզբաղվել․«Լավ կլինի սպասենք երկու ժամ և հոգաբարձուների խորհուրդը որոշումը կկայացնի»։
«Եթե չընտրվեմ հաստատ դա չեմ կապի սեքս սկանդալի հետ»,-իր հաղթելու հավանականությանը վստահելով ասաց Թոքմաջյանը:
Ոստանիկ Մարուխյանն էլ նշեց , որ ինքը ներկայացրել է հայեցկարագ, որը կարծում է արժանի է ուշադրության:
Հարցին՝ ընտրվելու շանսերն ինչպե՞ս եք գնահատում, նա պատասխանեց, որ լավատես է: «Թոքմաջյանի հետ կապված սեքս-սկանդալը ինձ բացարձակապես չօգնեց և այդ միջադեպից ընտրվելու համար միավորներ չեմ հավաքել»,-ասաց Մարուխյանը։
Ընտրությունների ավարտին է սպասում նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, նրանից հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ աշխատանքից է ինքը ավելի գոհ: Ի պատասխան՝ նա ասաց, որ հիմա չի ուզում խոսել այդ մասին, ու այդ մասին կխոսի ընտրության գործընթացի ժամանակ․ «Կարող եմ մի բան ասել, որ բուհը պետք է ունենա հստակ զարգացան ռազմավարություն ու թոթափի այն բոլոր խնդիրները, որոնք եղել են բուհում»,-հավելեց Աշոտյանը: