11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մրգային դիետան

Ամերիկացի դիետոլոգները պարզել են, որ մրգային դիետան չի օգնում նիհարելուն: Պերդյու համալսարանի գիտնականները պնդում են, որ նման դիետան չի օգնում հաղթահարել քաղցը եւ ավելի շատ ուտելու ցանկություն է առաջացնում: 

Ընդ որում, եթե մարդը ուտելուց առաջ նաեւ մրգային հյութ է խմում, ապա քաղցի զգացումն ավելի է սրվում: Ավելին, այն ավելացնում է քաշը, քանի որ քաղցի հաշվին սննդի մեջ են սպառվում հարյուրավոր ավել կալորիաներ: Տարբեր քաշ ունեցող 34 կամավորների հետ անցկացրած փորձի արդյունքում պարզվել է, որ մրգային հյութերը սննդակարգի մեջ ներառելը 8 շաբաթվա ընթացքում 1,5-2 կգ-ով ավելացնում է քաշը: 

Կամավորներին ճաշին պանիր եւ մակարոն մատուցելիս կալորիաների մակարդակը 785-821 ցուցանիշի վրա է մնացել: Սակայն եթե ճաշն սկսել են մրգային հյութից, կալորիաների ընդհանուր ցուցանիշը հասել է 891-ի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ