Սենսացիոն բացահայտում. բրիտանացի գիտնականներին հաջողվել է տեսնել մահը
Բրիտանացի գիտնականներին հաջողվել է տեսնել` ինչպես է մահը տարածվում կենդանի նյութերի վրա` երկնագույն լուսարձակման տեսքով:
Բացահայտումը տեղի է ունեցել “Wellcome Trust and the Biotechnology and Biological Sciences Research Council” հետազոտական կենտրոնում: Ենթադրվում է, որ այն կարող է էական դեր ունենալ կյանքի տեւողությունը երկարացնելու մեթոդների մշակման հարցում:
Գիտնականները հզոր մանրադիտակի միջոցով դիտելիս են եղել սատկող անձրեւորդերին եւ նկատել են լուսածորող երկնագույն ալիք: Ենթադրվում է, որ այն առաջանում է բջիջների նեկրոզից: Այն բանից հետո, երբ ալիքն անցել է որդի վրայով, այն կարծես թե “նրա ներսից հանել է կյանքը: Հնարավոր է, որ ապագայում գիտնականներին հաջողվի արգելափակել այդ ալիքի տարածումը` դանդաղեցնելով մահվան ընթացքը: