01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Բողոքի ցույց Երեւանում՝ ընդդեմ միջազգային կառույցների․ Հայկական ժամանակ

ՀՀ մի խումբ քաղաքացիներ, որոնք այս օրերին զբաղված են տեղեկատվական հոսքերի եւ հակառակորդի պրոպագանդայի դեմ աշխատանքների կազմակերպմամբ, այսօր նախաձեռնում են բողոքի ցույց ընդդեմ միջազգային տարատեսակ կառույցների։ «Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմը եւ դրան հաջորդած փխրուն զինադադարը մինչ այս պահը որեւէ հստակություն չի մտցրել հակամարտության կարգավորման տեսլականի մեջ։ Ռազմական գործողությունների ընթացքում նկատվեց միջազգային հանրության եւ հատկապես հակամարտության […]

Մոսկվան այլեւս պարտադրված է պետք է լինի վերանայել Երեւանի նկատմամբ իր քաղաքականությունը․ Առավոտ

Ադրբեջանի կողմից սանձազերծած չորսօրյա պատերազմում զոհված հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հուղարկավորության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ»: Այս միտքը նախագահը վերահաստատեց նաեւ գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում: Սա բավականին ուշացած, բայց ուղղակի «մեսիջ» էր ՌԴ-ին: Ի՞նչ գործնական քայլեր կձեռնարկի պաշտոնական Երեւանն այս ուղղությամբ՝ […]

Կրկին խաղաղապահների մասին. Առավոտ

Օրերս պատասխանելով «Դոյչե վելե» լրատվամիջոցի հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը երբեք դեմ չի եղել Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը, սակայն… Հայաստանում այդ «սակայն»–ից հետո ասվածն անտեսում են, և մնացածն այսպես են հասկանում, իբր վաղը կամ մյուս օրը ՄԱԿ-ը պատրաստվում է խաղաղապահներ տեղակայել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին։ Հանրապետականները, իրար հերթ չտալով, սկսեցին փառաբանել այս փայյուն գաղափարը, ընդդիմադիրներից ոմանք […]

«Սաշիկի розыгрыш»-ը. Իրատես de facto

Մասիս քաղաքի ոչ այնքան բարեկիրթ անցուդարձին անդրադարձել ենք մի քանի անգամ հուսալով, որ քաղաքային իշխանությունը, քաղաքապետ Սաշա Հակոբյանի գլխավորությամբ, կարգ ու կանոն կհաստատի այս քաղաքում։ Քաղաքապետ պարոն Հակոբյանը կապ հաստատեց խմբագրության հետ, ցանկանալով հանդես գալ պատասխան նյութով, թերևս նաև` հերքմամբ։ Հասկանալի է, մենք պետք է հանդիպեինք նրա հետ, ուշի ուշով լսեինք նրա պատճառաբանություններն ու փաստարկները և դրանք կուսական մաքրությամբ […]

Բակո Սահակյանը գիծ քաշեց. Ժողովուրդ

ԼՂՀ նախագահ Բակո Աահակյանը երեկ պատասխանելով հայկական ԶԼՄ-ների եւ արտերկրից ժամանած լրագրողների հարցերին՝ մի քանի կաիեւոր հայտարարություններ էր արել։ Նա արձանագրել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման բանակցային ձեւաչափը խեղաթյուրված է։ «Խանգարված ձեւաչափի պայմաններում անհնար է հասնել ԼՂՀ խնդրի կարգավորման վերջնական լուծման։ Ցանկացած առաջարկություն չի կարող իրականացվել, քանի դեռ մենք բանակցությունների կողմ չենք։ Դուք գիտեք, որ […]

Թուրքիան երբեք նման բան Ալիեւին թույլ չի տա. Հրապարակ

Ռուսաստանյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին «նոն-ստոպ» ռեժիմով Ադրբեջան մեկնող ռուսական էմիսարները փորձում են «բլից-կրիգ» իրականացնել նաեւ դիվանագիտական «գետնի» վրա՝ կանխելով թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան, այդ թվում եւ Ղարաբաղ կատարած այցի, թե սպասվելիք նոր հրադադարի համաձայնագրի արդյունքները։ Թե Լավրովը, թե դրանից առաջ Շոյգուն ու Պատրուշեւը եւ թե այսօր Մեդվեդեւը մեկ հարց են դնելու անհաջող «բլից-կրիգից» […]

Վտանգավոր զինադադար. Հայկական Ժամանակ

Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է գնա 1994 թվականի զինադադարի մասին համաձայնագրի վերանայմանը։ Այս մասին երեկ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Ղարաբաղյան թեժացում. հետեւություններ եւ անելիքներե փորձագիտական կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի վորձւսգետ Ռուբեն Մեհրաբյանը։ Նա ասաց, որ հայկական կողմը ոչ մի դեպքում չպետք է գնա զինադադարի […]

Ինչու Սերժ Սարգսյանն անսպասելի մեկնեց. Իրավունք

Միգուցե շատերի համար անբացատրելի մնաց, թե ինչու այս խառը օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անսպասելի այց կատարեց Գերմանիա։ Սակայն դրա բացատրությունը կա, այն էլ՝ մի քանի տեսանկյունից։ կսենք նրանից, որ ներկայումս Գերմանիան է ԵԱՀԿ գործող նախագահը։ Մինսկի խումբն էլ, որ այս օրերին կրկին ակտիվացել է եւ այցելել տարածաշրջան, ի վերջո ԵԱՀԿ-ի կազմում գործող միավոր Է։ Եվ, թերեւս, այդ հանգամանքից […]

Ինչու չի կրակում Ադրբեջանի զենքը. Հրապարակ

Երկու օր է, ինչ ռուսական եւ հայկական ռազմական կուլիսներում բուռն քննարկման թեմա է Ռուսաստանից գնված, Ադրբեջանի կողմից կիրառված «Սմերչ» հրթիռի չպայթելու «պարադոքսը»։ «Սա պատմության մեջ չլսված դիպված է, ինչը կարող է նշանակել, որ կամ Ռուսաստանն անորակ զենք է արտադրում եւ վաճառում, կամ Ադրբեջանը թանկարժեք զենքի կույտի պահեստ է պարզապես, եւ Ալիեւը տեխնիկայի եւ մարդկային ահավոր […]

Զուր պատրանքներ չփայփայենք. Առավոտ

Քաղաքականությունն, իհարկե, դաժան բան է։ Հայաստանում Ուկրաինայի ադրբեջանամետ վարքագիծը բացատրում են հետեւյալ կերպ. 2014 թվականի մարտի 14-ին Հայաստանն այն 11 ՝ բավականին «տհաճ» երկրների շարքում էր, որոնք դեմ են արտահայտվել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը դատապարտող ՄԱԿ-ի փաստաթղթին։ Ուկրաինայի իշխանությունն, ըստ այդմ, քաղաքական «մուռ է հանում» մեզնից։ Մասամբ համաձայն եմ՝ Ղրիմի անեքսիան դատապարտելի քայլ էր, եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի