01 Մայիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Հավաքագրում են երիտասարդներին. Հրապարակ

Երեկ հանրապետության տարբեր մարզերից պարբերաբար լուրեր էինք ստանում, որ տեղի զինկոմիսարիատները հավաքագրում են զինծառայության տարիքի երիտասարդներին: Տարբեր շրջաններից հատկապես միջին տարիքի տղամարդկանց զանգել կանչել են զինկոմիսարիատներ եւ զգուշացրել, որ պատրաստ լինեն` ցանկացած պահի իրենց էլ կարող են ուղարկել առաջնագիծ: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Ռուսական ֆլեշմոբ հայ ժողովրդի գլխին. Ժամանակ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին արձանագրված աննախադեպ լարվածությունն ու փոխադարձ զոհերը հիմք են դարձել հայաստանյան քաղաքական որոշ գործիչների հայտարարել, որ ստեղծված իրավիճակը մեկ անգամ եւս ապացուցում է, որ առանց Ռուսաստանի Ղարաբաղ չէր լինի եւ չէր լինի Հայաստան։ Ու սա ասվում է այն դեպքում, երբ ընդամենը հայ զինվորները իրենց կյանքի գնով պաշտպանում էին սահմանները Ղարաբաղում ու Հայաստանում, երբ Հայաստանի եւ […]

Կանանց կամավորական ջոկատներ կկազմվեն, դիմել են Պ նախարարին. Առավոտ

ԱԺ պատգամավոր, վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով նախատեսում է կին կամավորների հավաքագրել: «Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ միասնական է եւ կարող է ապահովել բանակի թիկունքը։ Իշխանությունը եւ ընդդիմությունը պետք է մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները եւ լծվեն հայրենիքը պաշտպանելու նվիրական գործին։ Այստեղ շատ կարեւոր է հայ կնոջ դերը։ Որպես կին քաղաքական գործիչ, ես գիտակցում եմ նաեւ իմ պատասխանատվությանը հայրենիքի հանդեպ։ Ուստի […]

Հայաստանն ու Արցախը դրսում ոչ մի դաշնակից չունեն. Առավոտ

Մենք իրավունք ունե՞նք բանի տեղ չդնելու, այսպես կոչված, «միջազգային հանրությանը»։ Ինձ թվում է՝ այո։ Եթե խաղաղության կոչ անողներից որեւէ մեկն իսկապես խաղաղություն ուզեր, նա կդիմեր պատերազմը վերսկսած Սդրբեջանին, որ նա ղադարեցնի իր նկրտումները։ Բայց քանի որ ոչ մեկը նման բան չի պատրաստվում անել, մենք էլ կարող ենք ոչ մեկի հետ առանձնապես հաշվի չնստել եւ անել այն, […]

Ալիեւի կինն ու դուստրերն էլ. Հայկական Ժամանակ

ICIJ-ի՝ լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի լրագրողները բացահայտել են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը օֆշորային գոտիներում ապօրինի պահվող ոսկու պաշարներ ունի, ինչպես նաեւ անշարժ գույք՝ Լոնդոնում։ Ալիեւի ազգականները, ըստ այդմ, օգտագործել են Պանամայում գրանցված հիմնադրամներ եւ ընկերություններ, որպեսզի թաքցնեն իրենց մասնաբաժինները ոսկի արդյունահանող ընկերություններում, ինչպես նաեւ լոնդոնյան անշարժ գույքը։ Լրագրողների հրապարակած նոր փաստաթղթերը լույս են սփռում մի շարք աղմկոտ ֆինանսական […]

Հայաստանից հեռացել և չի վերադարձել 47 հազար 600 ՀՀ քաղաքացի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին գործազրկության միջին ցուցանիշը կազմել է 18,5 տոկոս՝ նախորդ տարվա միջին ցուցանիշից մոտ մեկ տոկոսով ավել։ Սա այն դեպքում, երբ նույն ԱՎԾ-ի տվյալներով անցած տարվա չորրորդ եռամսյակի արդյունքներով գործազրկության մակարդակը եղել է 19,6 տոկոս։ Այլ կերպ ասած՝ պաշտոևական վիճակագիրները շարունակում են իրենք իրենց գերազանցել։ […]

Փոխոստիկանապետի դստեր քթի անհաջող վիրահատության հետևանքները. «Ժողովուրդ»

«2016 թվականի մարտի 9-ին գրել էինք, որ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի դստեր՝ Լիա Հունանյանի շուրջ աղմուկը չի դադարում: Պարզել էինք, որ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալի դուստրը ճանապարհային ոստիկանության հետ տարաձայնություններից բացի՝ խնդիրներ ունի նաև բժիշկների հետ: Ավելին՝ գործընթացը հասել էր դատարան: Եվ այսպես, Լիա Հունանյանը 2016 թվականի հունվարի 19-ին […]

Թալինի ՀՀԿ-ականները միահամուռ չեն պաշտպանում իրենց թեկնածուին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Թալինի ՀՀԿ-ականները միահամուռ չեն պաշտպանում իրենց թեկնածու, գործող քաղաքապևո Սարգիս Արամյանի թեկնածությունը։ Եթե Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը կենաց-մահու պայքար է տանում Արամյանի հաղթանակի համար, որպեսզի նախ իր դիրքերն ամրապնդի ու ապագայի հետ կապված պլաններն իրականացնի, ապա ՀՀԿ– ական պատգամավոր Մնացական Մնացականյանը, ինչպես նախորդ ընտրություններին, այս անգամ Էլ չի աջակցում կուսակից […]

«Տոնուս»-ից տուժածների գործը դրական տեղաշարժ է ունի. «Ժողովուրդ»

««Տոնուս» շինարարական ընկերությունից տուժած ավելի քան 160 բնակարանատերերի գործը, կարծես թե, դրական տեղաշարժ ունի։ «Ժողովուրդ»-ը բնակարանատերերից տեղեկացավ, որ այս ընթացքում իրենց բնակարանների հետ կապված փաստաթղթերը գտնվում են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրում՝ գրանցման փուլում։ Ըստ բնակիչների՝շենքն արդեն իսկ բաժանվել Է առանձին բնակարանների, և 10 օրվա ընթացքում կսկսվի «հիմնական» պայմանագրերի կնքումը։ Եվ առաջին իսկ […]

Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ ծեծի գործով քննությունը շարունակվում Է նոր երանգներ ստանալ. «Ժողովուրդ»

«Մարտի 8-ին ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ ծեծի գործով քննությունը շարունակվում Է նոր երանգներ ստանալ։ Գրել էինք, որ նշված օրը «Դիանա ռեստորանի բակում Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը վիճաբանել Էր իր տեղակալի՝ Մուշեղ Գևորգյանի եղբոր՝ Արթուր Գևորգյանի հետ։ Մարտի 23-ին այս միջադեպի վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո ՀՀ քննչական կոմիտեից գործը տեղափոխվեց հատուկ քննչական ծառայություն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի