10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ադրբեջանը գրոհել է ոչ միայն հայկական կողմի վրա. Ժամանակ

Ակնհայտ էր, որ բռնկված պատերազմը կարող էր ինչ-ինչ հանգամանքների հետեւանքով տարածվել նաեւ այլ բռնկուն կետերի վրա, այդ թվում՝ դեպի Վրաստան։ Ընդ որում՝ դեռեւս խիստ անբավարար է այդ վտանգի մասին անցյալ ժամանակով խոսելու հիմքը։ Պատահական չէ, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը շատ արագ արձագանք գտավ Վրաստսնում։ Պաշտոնական Թբիլիսին լավ գիտակցում է, թե Ալիեւի սադրանքը ինչ հեռուն տանող […]

Այլեւս մեկընդմիշտ. Հրապարակ

Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն ինտենսիվ աշխատում են նոր ստեղծվելիք կուսակցության «դեկրետների» եւ «հեռանկարների» վրա։ «Արտաքաղաքական ֆորսմաժորը նրանց վերջին «ապաստանն» էր, որը կարդարացներ այդ կուսակցության բազիսը, կյանքն այդ հնարավորությունը տվեց նրանց»,- ասաց լավատեղյակ աղբյուրը։ «Կուսակ- ցությունը շատ «մոշչնի» ու խարիզմատիկ մարդկանցից է բաղկացած, եւ առաջիկա երկուշաբթի-երեքշաբթի պարոն Օսկանյանը, հավանաբար, կհայտարարի, որ այլեւս եւ մեկընդմիշտ ստեղծում է կուսակցությունը»։ Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք […]

Երեկ գիշեր մերոնք հետ են վերցրել. Ժամանակ

Երեկ գիշեր ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել Թալիշի ուղղությամբ գտնվող երեք ռազմական հենակետերը՝ սյդպիսով սահմանի դիրքը բերելով մինչեւ ապրիլի 1-ի դրությամբ առկա վիճակին։ Նշենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը տեղի ունեցած գործողությունների արդյունքում հակառակորդին հաջողվել էր գրավել 8 ռազմական հենակետեր, որոնցից հինգը հետագայում հետ են վերցրել։ Այսպիսով, Մարտակերտի հատվածում այլեւս կորցրած հենակետեր չկան։ Ջաբրայիլ, […]

Անհապաղ բանակցություններ. Առավոտ

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրների, ինչպես նաեւ ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Ավստրիայի եւ ԵԱՀԿ գործող նախագահ Սերբիայի ներկայացուցիչները խստիվ դատապարտեցին շփման գծի երկայնքով աննախադեպ բռնությունները. «Մենք ցավակցում ենք բոլոր տուժած ընտանիքներին։ Սենք կողմերին հորդորում ենք անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Տեղում իրավիճակի վատթարացումը մատնանշում է համակողմանի կարգավորման շուրջ համանախագահների հովանու ներքո անհապաղ բանակցությունների […]

Ոչ մի «Սմերչ» եւ ոչ մի «Սոլնցեպյոկ» չի դիմանա». Առավոտ

Եթե որեւէ հայ կացինով սպաներ քնած ադրբեջանցու, որն իր հետ սովորում էր արտասահմանում, այդ սպան հայրենիքում կարժանանար առնվազն արհամարհական վերաբերմունքի։ Եթե որեւէ մեր զինծառայող պարծենար, որ սպանել է 92 տարեկան տատիկի եւ կտրել է նրա ականջները, նա Հայաստանում նողկանքից բացի՝ ոչ մի այլ զգացմունք չէր առաջացնի։ Հայ զինվորը բոլորովին այլ վարքագիծ ունի, նա, վիրավոր լինելով, […]

Տեղեկություններ է փոխանցել Ադրբեջանին 750 դոլլարի դիմաց. Ժողովուրդ

«Ժողովուրդը» օրաթերթը այս տարվա հունվարի 30-ին գրել Էր, որ ՀՀ ԱԱԾ-ն 2015 թվականին կալանավորել է պահեստազորի մայոր Գարիկ Մարությանին, որը երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ՝ համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ էր հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ վարձատրության դիմաց նրանց փոխանցել պետական գաղտնիք պարունակող տվյալներ։ «ժողովուրդ»-ը գրել էր նաեւ […]

Հավաքագրում են երիտասարդներին. Հրապարակ

Երեկ հանրապետության տարբեր մարզերից պարբերաբար լուրեր էինք ստանում, որ տեղի զինկոմիսարիատները հավաքագրում են զինծառայության տարիքի երիտասարդներին: Տարբեր շրջաններից հատկապես միջին տարիքի տղամարդկանց զանգել կանչել են զինկոմիսարիատներ եւ զգուշացրել, որ պատրաստ լինեն` ցանկացած պահի իրենց էլ կարող են ուղարկել առաջնագիծ: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Ռուսական ֆլեշմոբ հայ ժողովրդի գլխին. Ժամանակ

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին արձանագրված աննախադեպ լարվածությունն ու փոխադարձ զոհերը հիմք են դարձել հայաստանյան քաղաքական որոշ գործիչների հայտարարել, որ ստեղծված իրավիճակը մեկ անգամ եւս ապացուցում է, որ առանց Ռուսաստանի Ղարաբաղ չէր լինի եւ չէր լինի Հայաստան։ Ու սա ասվում է այն դեպքում, երբ ընդամենը հայ զինվորները իրենց կյանքի գնով պաշտպանում էին սահմանները Ղարաբաղում ու Հայաստանում, երբ Հայաստանի եւ […]

Կանանց կամավորական ջոկատներ կկազմվեն, դիմել են Պ նախարարին. Առավոտ

ԱԺ պատգամավոր, վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որով նախատեսում է կին կամավորների հավաքագրել: «Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ միասնական է եւ կարող է ապահովել բանակի թիկունքը։ Իշխանությունը եւ ընդդիմությունը պետք է մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները եւ լծվեն հայրենիքը պաշտպանելու նվիրական գործին։ Այստեղ շատ կարեւոր է հայ կնոջ դերը։ Որպես կին քաղաքական գործիչ, ես գիտակցում եմ նաեւ իմ պատասխանատվությանը հայրենիքի հանդեպ։ Ուստի […]

Հայաստանն ու Արցախը դրսում ոչ մի դաշնակից չունեն. Առավոտ

Մենք իրավունք ունե՞նք բանի տեղ չդնելու, այսպես կոչված, «միջազգային հանրությանը»։ Ինձ թվում է՝ այո։ Եթե խաղաղության կոչ անողներից որեւէ մեկն իսկապես խաղաղություն ուզեր, նա կդիմեր պատերազմը վերսկսած Սդրբեջանին, որ նա ղադարեցնի իր նկրտումները։ Բայց քանի որ ոչ մեկը նման բան չի պատրաստվում անել, մենք էլ կարող ենք ոչ մեկի հետ առանձնապես հաշվի չնստել եւ անել այն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի