15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Քրեական գործ է հարուցվել. Հայկական Ժամանակ

Երեկ հայտնի դար­ձավ, որ ՀՀ ազգային անվ­տանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի հիմք է հանդի­սացել ՀՀ ֆինանսների նա­խարար Գագիկ Խաչատր­յանի եւ նրա մերձավորնե­րի վերաբերյալ լսանյութը:

Այդ լսանյութը համացանցում էր հայտնվել այս տար­վա մարտի 30-ին եւ մեծ արձագանք էր գտել հանրու­թյան շրջանում: Դա ըստ էության անանուն բաց նա­մակ էր, որում «ՀՀ մաքսային ծառայության մի խումբ աշխատակիցների» անունից ներկայացվում էին մաքսային ծառայությունում տարիներ շարունակ գործող կոոուպցիոն սխեմաները, տրվում էին կոնկ­րետ անուններ, որոնց թվում էին Գագիկ Խաչատրյա­նը եւ նրա եղբորորդին Կարեն Խաչատրյանը, որը ՀՀ պետեկամուտների կոմիտեի ներքին անվտան­գության ստորաբաժանման ղեկավարն է:

Ըստ բաց նամակի հեղինակների կոռուպցիոն սխեմաների շնորհիվ «յուրաքանչյուր ամիս գրպանվել է տասն­յակ միլիոնավոր դոլարների հասնող գումարներ, որոնք ըստ էության պետք է մուտքագրվեին պետբյուջե»: Երեկ մեզ չհաջողվեց պարզել, թե քրօրի որ հոդվածով է հարուցվել գործը ԱԱԾ-ն քննում է բեր­ված փաստերը, թե փորձում է գտնել «բաց նամա­կի» հեղինակներին: Հիշեցնենք ձայնագրությունը կարճ ժամանակ անց անհետացավ համացանցից:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ