10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Քյարամին վերահուղարկավորել են. Հայկական Ժամանակ

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշե­րը ԼՂՀ-ում մարտական գործողությունների ժամա­նակ զոհված զինծառայող Քյարամ Սլոյանին շաբաթ օրը վերահուղարկավորել են, քանի որ հարազատնե­րին է հանձնվել Քյարամի գլուխը, որը ադրբեջանցի­ները կտրել էին: Սլոյանի ընտանիքն աղքատության մեջ է ապրում: Քյարամը ընտանիքի 4 երեխաներից ավագն է:

Զարմանալիորեն. Իրավունք de facto

Ճիշտն ասած, ընդամենը 10 օր առաջ նույ­նիսկ երազում չէի կարող տեսնել, որ բարի խոսք կարող եմ ասել Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին: Բայց կյանքը, գարմանալիորեն, այնքան հարուստ է, որ նույնիսկ ամենավառ երեւակայությունը գլուխը պատով է տալիս: Բնականաբար, չեմ կարող գոհունակություն չարտահայտել, առաջին նախագահի նախաձեռ­նության առթիվ` հանդիպելու Սերժ Սարգսյանին եւ քննարկե­լու պատերազմական իրավիճակի հետ կապված խնդիրները: Այդ ֆոնի […]

Սելֆի անողների ոհմակին հետ ուղարկեք. Ժամանակ

Նաիրա Զոհրաբյանը անընդունելի է հա­մարում ցանկացած արդարացում, երբ Մինսկի խումբը նախահարձակ երկրին` Ադրբեջանին, եւ Հայաստանին անդեմ հայտարարություններ է ուղղում. «Մեր դի­ակների խոշտանգումները Ադրբեջանի կողմից տիպիկ «Իսլամական պետու­թյան» ձեռագիր են»: Նա նշեց, որ այդ փաստացի նյութերն ուղարկվել են ԵԽԽՎ բոլոր քաղաքական ուժերի խմբերին, եւ դրանք բավարար են` «Ադրբեջանը ճա­նաչելու ռազմական հանցագործ, ահա­բեկչական պետություն»: Ըստ Ն. Ջոհրա- […]

Ինչո՞ւ է բանկը զոհերի անվան տակ շոու անում. Ժողովուրդ

Նախորդ շաբաթվա ընթացքում «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն հայտարարեց Լեռ­նային Ղարաբաղի տարածքում վերջին մեկ շաբաթվա ընթացքում զոհված ազատամարտիկների ընտանիքների’ իրենց բանկում ունեցած վարկային պարտավորություններն ընդհատելու մասին: «Հայբիզնեսբանկի» այս հայտա­րարությունը հայաստանյան որոշ բան­կերի կողմից համարվեց փիիառ քայլ եւ «անլուրջ շոու»: Թերթը «Հայ- բիզնեսբաևկ»-ից հետաքրքրվեց’ արդ­յո՞ք իրենք արդեն գիտեն, թե զոհված ազատամարտիկի, զինծառայողի քանի՞ ընտանիք է իրենց բանկում վարկառու: Պարզվեց’ոչ: «Գոնե […]

Աժ-ն ինչպե՞ս Է վերաբերվում ԵԱՏՄ նիստը Մոսկվա տեղափոխելուն․ Հրապարակ

Աժ-ն ինչպե՞ս Է վերաբերվում ԵԱՏՄ նիստը Մոսկվա տեղափոխելուն, չի պատրաստվում բողոքի նոտա հղել, հարցրինք Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին։ «Հարցը չի քննարկվել մեզանում, իմ մասնավոր կարծիքն է, որ վաչապետների նիստի անցկացումը Հայաստանում որևէ խնդիր չէր կարող առաջացնել, և ինձ համար ամենևին հասկանալի չէ նման որոշումը»։ Բա մենք ի՞նչ ենք անում նման վատ ընկերակցությունում։ «ԵՏՄ-ն դեռևս կայացման […]

Հնարավոր է միայն էլեկտրոնային գրանցում. հնարավո՞ր է մարդկային միջամտություն․ Հրապարակ

Ընտրական տեխնոլոգիաների գծով ՄԱԿ-ի փորձագետներն Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ երեկ ԱԺ-ում կայացած փակ քննարկմանը վստահեցրել են, որ նման կարճ ժամանակամիջոցում էլեկտրոնային քվեարկություն հնարավոր չէ անցկացնել: Հնարավոր է միայն էլեկտրոնային գրանցում: Փորձագետների հետ հանդիպմանը մասնակցել է բոլոր ուժերի 1-ական ներկայացուցիչ, ՀՀԿ-ից՝ Վահրամ Մկրտչյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը, Լեւոն Զուրաբյանը՝ ՀԱԿ-ից, ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը: Պատգամավորների […]

Բողոքի ցույց Երեւանում՝ ընդդեմ միջազգային կառույցների․ Հայկական ժամանակ

ՀՀ մի խումբ քաղաքացիներ, որոնք այս օրերին զբաղված են տեղեկատվական հոսքերի եւ հակառակորդի պրոպագանդայի դեմ աշխատանքների կազմակերպմամբ, այսօր նախաձեռնում են բողոքի ցույց ընդդեմ միջազգային տարատեսակ կառույցների։ «Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմը եւ դրան հաջորդած փխրուն զինադադարը մինչ այս պահը որեւէ հստակություն չի մտցրել հակամարտության կարգավորման տեսլականի մեջ։ Ռազմական գործողությունների ընթացքում նկատվեց միջազգային հանրության եւ հատկապես հակամարտության […]

Մոսկվան այլեւս պարտադրված է պետք է լինի վերանայել Երեւանի նկատմամբ իր քաղաքականությունը․ Առավոտ

Ադրբեջանի կողմից սանձազերծած չորսօրյա պատերազմում զոհված հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի հուղարկավորության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ես պարտավոր եմ հայտարարել, որ մենք պատրանքներ չունենք, մենք չունենք հզոր հովանավորներ»: Այս միտքը նախագահը վերահաստատեց նաեւ գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում: Սա բավականին ուշացած, բայց ուղղակի «մեսիջ» էր ՌԴ-ին: Ի՞նչ գործնական քայլեր կձեռնարկի պաշտոնական Երեւանն այս ուղղությամբ՝ […]

Կրկին խաղաղապահների մասին. Առավոտ

Օրերս պատասխանելով «Դոյչե վելե» լրատվամիջոցի հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը երբեք դեմ չի եղել Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը, սակայն… Հայաստանում այդ «սակայն»–ից հետո ասվածն անտեսում են, և մնացածն այսպես են հասկանում, իբր վաղը կամ մյուս օրը ՄԱԿ-ը պատրաստվում է խաղաղապահներ տեղակայել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին։ Հանրապետականները, իրար հերթ չտալով, սկսեցին փառաբանել այս փայյուն գաղափարը, ընդդիմադիրներից ոմանք […]

«Սաշիկի розыгрыш»-ը. Իրատես de facto

Մասիս քաղաքի ոչ այնքան բարեկիրթ անցուդարձին անդրադարձել ենք մի քանի անգամ հուսալով, որ քաղաքային իշխանությունը, քաղաքապետ Սաշա Հակոբյանի գլխավորությամբ, կարգ ու կանոն կհաստատի այս քաղաքում։ Քաղաքապետ պարոն Հակոբյանը կապ հաստատեց խմբագրության հետ, ցանկանալով հանդես գալ պատասխան նյութով, թերևս նաև` հերքմամբ։ Հասկանալի է, մենք պետք է հանդիպեինք նրա հետ, ուշի ուշով լսեինք նրա պատճառաբանություններն ու փաստարկները և դրանք կուսական մաքրությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի