15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որտեղից գումար գտնել հայկական բանակը զինտեխնիկայով համալրելու համար. Ժամանակ

«Մինչ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային սրացումները, հայկական բանակը զինտեխնիկայով համալրելու համար գումարի աղբյուր գտնելու հարցը առաջնայինների թվում չէր, այսօր, սակայն խնդրի լուծման հետաձգումը ուղղակիորեն սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը:

Հայաստանի Հանրապետության փոքրիկ բյուջեից բանակի համար գումարներ գտնելու համար անհրաժեշտ է այցելել, օրինակ, կառավարության կայքէջ եւ ուսումնասիրել կատարված ծախսերը:

1072 ծառայողական մեքենա մոտ 2,5 մլն բնակչություն եւ 967 հազար աղքատ բնակիչ ունեցող Հայաստանում:

Ծառայողական մեկ մեքենայի տարեկան ծախսը կազմում է 1 մլն 200 հազար դրամ:

1072 մեքենայի դեպքում դրանց համար նախատեսված ծախսերը հատում են 1 մլրդ դրամի սահմանը: Կառավարության աշխատակազմի մի քանի անդամների ընդամենը մեկ թռիչքի համար հարկատուների գրպանից տրամադրվել է 6 մլն 650 հազար դրամ:

Աներեւակայելի գումարներ են ծախսում նաեւ տարբեր գերատեսչությունների կոմունալ ծառայությունների համար:

Օրինակ՝ Կառավարության աշխատակազմի սպառած հոսանքի համար 2015-ին պետբյուջեից դուրս է գրվել 137 մլն 727 հազար դրամ, գազի համար՝ մոտ 68 մլն դրամ:

Ազգային ժողովը ՀԷՑ-ին փոխանցել է մոտ 86 մլն դրամ:

Կառավարության աշխատակազմը 2015-ի ընթացքում 8 մլն 800 հազար դրամ հատկացրել է անհայտ հուշանվերների գնման համար»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ