15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պուտինը արգելել է ռուսաստանաբնակ հայ մեծահարուստներին. Ժողովուրդ

«Արցախին օգնելու նպատակով սկսված դրամահավաքի առաջին իսկ օրվանից նկատելի դարձավ, որ ռուսաստանահայ գործարարները առանձնապես տեղից չեն շարժվում։ ՌԴ իշխանություններին և հատկապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ըստ ամենայնի, զայրացրել է այն, որ ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմից հետո Հայաստանում հակառուսական տրամադրությունների ալիք բարձրացավ Հայաստանի երիտիշխանավորների ձեռամբ, և որ ՀՀ իշխանություններն ուղղակիորեն ՌԴ-ին մեղադրեցին՝ Ադրբեջանին զենք վաճառելու համար։

«ժողովուրդ»-ին մոսկվայաբնակ գործարարների շրջանակներից տեղեկություններ հասան առ այն, որ ՌԴ իշխանական շրջանակները Ռուսաստանի՝ ազգությամբ հայ մեծահարուստներին հասկացրել են, որ նրանց կողմից Հայաստանին ֆինանսապես աջակցելը կարող է իրենց հետագա գործունեության համար խնդիրներ առաջացնել։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի հայ մեծահարուստները պարզապես պետք է ընտրություն կատարեն՝ ի հեճուկս ՌԴ իշխանությունների գումա՞ր փոխանցեն Արցախին, թե՞ ենթարկվեն «հրահանգին»։ Ինչպես երևում է՝նրանք երկրորդ տարբերակն են ընտրել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ