30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

«Շնորհակալություն, հաջողություն». Իրավունք

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա նռնակ նետած Հովհաննես Մուրադյանը, տվել է ցուցմունք եւ ըստ տեղեկությունների` հոգեկան խնդիրներ ունի: Թերթը Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեց` պարոն Քոչարյանը ճանաչում է  Հովհաննես Մուրադյանին եւ ընդհանրապես որեւէ մեկնաբանություն ունի վերոնշյալ տեղեկության մասին: «Դեռ չեմ ծանոթացել, պետք  է ծանոթանամ»,- ասաց  Վիկտոր Սողոմոնյանը: Վերջին օրերին տեղեկություն հրապարակվեց, որ  որոշ պաշտոնյաների, բիզնեսմենների […]

Առաջարկվող «խաղաղ ծրագրերի» իրագործումը բերելու է ոչ թե խաղաղության, այլ երկարատեւ եւ արյունալի պատերազմի. Առավոտ

«Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի որեւէ պաշտոնյայի, որը կանգնում է զոհված 100 տղաների ծնողների առաջ եւ ասում. «Չնայած Ձեր որդիները զոհվել են՝ պաշտպանելով թշնամուց հայրենի հողի մի քանի մետրը, ես համաձայն եմ կամավոր, առանց կռվի հանձնել մի քանի շրջան եւ թույլ տալ, որ նույն թշնամու բանակն ու ծանր հրետանին առաջանան ոչ թե մի քանի մետրով, այլ […]

Որքան է կազմել մեր ռազմական ծախսերը. Հայկական Ժամանակ

«2015 թվականին նախորդ՝ 2014 թվականի համեմատ ռազմական պաշտպանությանը ուղղված ծախսերը աճել են ընդամենը 4.2 տոկոսով, այն դեպքում, երբ ոստիկանությանն ուղղված ծախսերը նույն ժամանակահատվածում աճել են 13.7 տոկոսով։ Այս տվյալները ներառված են 2015 թ. պետբյուջեի կատարման մասին հաշվետվության մեջ, որը երեկ ներկայացվեց ՀՀ կառավարության նիստին։ Հաշվետվությունից նաեւ տեղեկանում ենք, որ ռուսական վարկով ձեռք բերվելիք զենքի մատակարարումը […]

Դին բերեցին, ճանաչեցինք, ինքն է, մեր էրեխեն է. Հայկական Ժամանակ

«Ադրբեջանից փոխանցված դին բերեցին, մենք ճանաչեցինք, ինքն է, մեր էրեխեն է».  Ստեփանակերտի դիահերձարանի մոտից մեզ հայտնեց անհետ կորած Արգիշտի Գաբոյանի հորեղբայրը՝ Սեյրան Գաբոյանը: Մեր հարցին՝ դին խոշտանգվա՞ծ է, թե ոչ՝ Գաբոյանը պատասխանեց, որ կարող է ասել միայն, որ մարմնի բոլոր մասերը տեղն են, դին ճանաչելի է, սակայն մյուս հարցերը պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը: Գաբոյանը […]

ԼՂ-ի շուրջ ռուսական պլանը. 168 Ժամ

Այսօր Երևան է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նրա այսօրվա այցի մասին հայտարարվել էր ապրիլյան պատերազմի ամենաթեժ օրերին` Լավրովի` Բաքու կատարած այցի ընթացքում: Դա այն այցն էր, որը կազմակերպվեց ժամերի ընթացքում, որպեսզի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` Երևան կատարած այցը չհամարվի պարիտետի խախտում «ռազմավարական դաշնակից» երկրի և մի երկրի միջև, որին Ռուսաստանն անվանում է […]

Լավրովն իր հետ Երեւան է բերում ԼՂ կարգավորման փաթեթ. Հրապարակ

Այսօր Երեւան է ժամանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Բնականաբար` առիթը Ղարաբաղն է, ավելի ճիշտ` պատերազմը եւ խնդրի խաղաղ կարգավորումը: Ըստ որոշ աղբյուրների` նա իր հետ բերում է խնդրի լուծման ռուսական առաջարկը` գուցե մի ամբողջական փաթեթ, ինչը, թերեւս, Մադրիդյան եւ Կազանյան փաստաթղթերի մոտիվներով է կազմվել: Թվում է` ծնունդով հայ /հայրական ազգանունը Քալանթարյան /Լավրովը պետք է հայամետ […]

Քոչարյանը կորցրել է. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, Ռ. Քոչարյանը կորցրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած բաժնեմասը: Թերթը փորձել է այս տեղեկությունը ճշտել նաեւ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից: Վերջինս հերքեց, որ նման բան կարող է լինել: «Ինչ-որ բան կորցնելու համար պետք է այն ունենալ: Ռոբերտ Քոչարյանն այդ ընկերությունում բաժնեմաս չի ունեցել»,-պատասխանեց Սողոմոնյանը: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Ինչ հարց լուծեց Սերժ Սարգսյանը. Ժամանակ

Որն էր Սերժ Սարգսյանի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի նպատակը: Բացի զինվորականների պարգևատրումից, ինչն իհարկե նրանք լիովին վաստակել են, և բացի հոսպիտալ և զորամասեր այցելությունից, Սարգսյանի այցի մնացյալ հատվածները մնացել են ընդհանուր ձևակերպումների ներքո: Մինչդեռ ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ Սարգսյանի ղարաբաղյան այցն ինչ-որ բանով պետք է տարբերվեր նախորդ այցերից, առաջին հերթին իր քաղաքական կշռի իմաստով: […]

Նոր գիծ. Ժամանակ

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը թևակոխել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, այսպես ասած, կոնսպիրոլոգիական նոր փուլ: Սա արդեն երրորդ փուլն է: Առաջինը 1994 թվականի հրադադարից մինչև 97-98 թվականների իրադարձություններն էին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածով, և ներիշխանական զարգացումներն էլ իրենց հայտնի ընթացքով ու Տեր-Պետրոսյանի հրաժարականով, այսպես ասած, զգալիորեն գաղտնազերծեցին կարգավորման գործընթացն ու […]

Ջիպերը նստում են, սիրուհիներին առնում գալիս … ոմանց պետք է արգելել սահման գնալ. Հրապարակ

Ղարաբաղից օրերս վերադարձած ազատամարտիկներից մեկը վրդովված պատմեց, որ ոմանց պետք է արգելեն սահման գնալը, որովհետեւ «իրենց չափը չգիտեն՝ ջիպերը նստում են, սիրուհիներին առնում գալիս, գիշերը թանկ հյուրանոցում են մնում, ցերեկը սահմանին կանգնած տղերքին հյուր գնում, բա ամոթ չի՞»։ Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի