15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ հարց լուծեց Սերժ Սարգսյանը. Ժամանակ

Որն էր Սերժ Սարգսյանի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի նպատակը: Բացի զինվորականների պարգևատրումից, ինչն իհարկե նրանք լիովին վաստակել են, և բացի հոսպիտալ և զորամասեր այցելությունից, Սարգսյանի այցի մնացյալ հատվածները մնացել են ընդհանուր ձևակերպումների ներքո: Մինչդեռ ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ Սարգսյանի ղարաբաղյան այցն ինչ-որ բանով պետք է տարբերվեր նախորդ այցերից, առաջին հերթին իր քաղաքական կշռի իմաստով:

Քառօրյա պատերազմից հետո Հայաստանի նախագահը այցելում է Լեռնային Ղարաբաղ, և վե՞րջ: Առավել ևս, երբ պատերազմից հետո հասարակությունն ունի բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններն ակնկալում է այդ թվում Սերժ Սարգսյանից:

Միանգամայն հասկանալի է, որ այցն ամբողջությամբ չէր կարող մատուցվել հանրությանը տեղեկատվական սկուտեղի վրա դրված, և բնականաբար այն ունենալու էր քննարկումների, այսպես ասած, փակ շրջանակ՝ պայմանավորված ռազմական և քաղաքական գաղտնիության նշանակությամբ: Սակայն չի կարող ամբողջ այցը լինել այդպիսին, չեն կարող չհնչել քաղաքական հայտարարություններ, չի կարող քառօրյա պատերազմից հետո տեղի ունեցող այցը որևէ կերպ քաղաքական բովանդակությամբ չտարբերվել մինչ այդ պատերազմը եղած այցերից:

Մյուս կողմից, դա էլ ինքնին ինդիկատոր է, այն իմաստով, որ պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը փաստորեն չեն պատրաստվում փոխել մինչ այժմ եղած քաղաքական, դիվանագիտական գործելաոճը: Այսինքն՝ այցը փոփոխությունների բացակայության, նման մտադրությունների բացակայության մեսիջ էր աշխարհին:

Պաշտոնական Երևանը չի պատրաստվում շեղվել իր որդեգրած գծից, ընդ որում՝ դեռևս 1994 թվականից որդեգրած գծից: Դա նշանակում է, որ Երևանի հույսը կրկին մնում է երկու գործոն՝ որ Ադրբեջանը երբեք չի համաձայնի այսպես ասած մասնակի տարբերակի՝ տարածքների մի մասի վերադարձի, և Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էլ երբեք չենք գա որևէ տարբերակի շուրջ ընդհանուր համաձայնության ու ոչինչ չեն պարտադրի կողմերին: Դա էլ նշանակում է, որ պաշտոնական Երևանը շարունակում է բացարձակապես որևէ ազդեցություն չունենալ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում և ըստ այդմ էլ՝ նաև ամբողջ տարածաշրջանային քաղաքականության կոնտեքստում:

Մանրամասները` թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ