10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

«ԵՏՄ նիստն ու նոտան». Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ»-ը «ԵՏՄ նիստն ու նոտան» ենթավերնագրի ներքո գրում է. «Հայտնի դարձավ այն «գինը», կամ դրա մի մասը, որ ռուսական կողմը վճարեց ապրիլի 13-ին Մոսկվայում ԵՏՄ նիստին ՀՀ մասնակցության դիմաց: Սերգեյ Լավրովի Երևան ժամանելու օրը ՌԴ ԱԳՆ-ն ԼՂ հակամարտությանը նվիրված մեկնաբանություն հրապարակեց: «Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի զարգացման համատեքստում ռուսաստանյան կողմը հստակ ելնում է այն բանից, […]

«Լավրովը կյա, որ հի՞նչ անի». ի՞նչ է մտածում ԼՂՀ նախագահը.Հրապարակ

Ղարաբաղյան կողմում երեկ խիստ պրագմատիկորեն ժխտեցին հնարավորությունը, թե Լավրովը կարող էր եւ այցելել Ղարաբաղ. «Էս տոչնի էն դեպքն ա, որ պտի ասես` կյա, որ հի՞նչ անի, հեչ Պետդումայի պատգամավորները չօզին կյան»: Ընդ որում, ԼՂ նախագահին մոտ կանգնած մեր աղբյուրներն էլ տեղեկացրին, որ Բակո Սահակյանն էլ իր հերթին չի եկել Երեւան` «տեսնելու», թե «հինչ կա» Լավրովի […]

Քրեական աշխարհի ներկայացուցիչների կախվածությունն իշխանություններից կդառնա լիարժեք.Ժողովուրդ

«ՀՀ իշխանությունները մտադիր են ընտրությունների ընթացքում ընտրողների Էլեկտրոնային գրանցման համակարգի մեջ ներառել նաև մատնահետքեր վերցնելու գործիքը։ Այս նորամուծությունը եթե կյանքի կոչվի, ապա կարող Է հետաքրքիր զարգացումների առիթ դառնալ։ Բանն այն Է, որ առաջին իսկ համապետական ընտրությունից հետո ՀՀ իշխանությունների, հետևաբար նաև իրավապահների տրամադրության տակ կարող Է հայտնվել Հայաստանում բնակվող քաղաքացիների մեծամասնության մատնահետքերը։ Դրանից հետո հանցագործությունների […]

Պուտինի «մահակը». Ժողովուրդ

Ռուսաստանում բնակվող հայկական համայնքը Հայաստանի նկատմամբ որպես «մահակ» օգտագործելու ՌԴ իշխանությունների մոտեցումը մի քանի տարի առաջ բավականին բաց տեքստով հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` արձագանքելով ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի հերթական ռուսահպատակ հարցին: Եւ եթե Պուտինն այդ մասին ասաց այն ժամանակ, երբ Հայաստանում հակառուսական տրամադրությունները գրեթե բացակայում էին, իսկ արեւմտյան կողմնորոշում ունեղ ուժերն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի […]

Կոչ է արել մահվան ծախսերը հատկացնել բանակին. Հրապարակ

Սփյուռքում ընդունված է հարսանեկան, կնունքի արարողությունների, ծննդյան տոնակատարությունների ժամանակ հյուրերին կոչ անել, որ նվերի համար նախատեսված գումարները տրամադրեն այս կամ այն բարեգործական ձեռնարկին: Այս օրերին նման կոչերն ուղղված են բացառապես Ղարաբաղին: «Ասպարեզ» թերթի խմբագիր, ՀՅԴ անդամ Աբո Պողիկյանը հոր` Շահե Պողիկյանի թաղման մահազդում կոչ էր արել ծաղկեպսակների գումարները հատկացնել Հայ օգնության միության` հայոց բանակի եւ […]

Ինքնասպանության չի գնալու. Ժամանակ

Թերթը զրուցել է ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ: -Եթե Սերժ Սարգսյանը, գնա զիջումների, ի՞նչ տեղի կունենա:  -Ես չեմ կարծում, որ որեւէ իշխանություն /սա պայմանավորված չէ անձով/ այս պահին պատրաստ է գնալ այնպիսի զիջումների, որոնք վտանգում են Ղարաբաղի բնակչությանը: Բոլորն էլ մշտապես ընդունել են, որ որոշ զիջումներ կլինեն հարցի ընդհանուր կարգավորումից հետո […]

«Շնորհակալություն, հաջողություն». Իրավունք

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա նռնակ նետած Հովհաննես Մուրադյանը, տվել է ցուցմունք եւ ըստ տեղեկությունների` հոգեկան խնդիրներ ունի: Թերթը Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեց` պարոն Քոչարյանը ճանաչում է  Հովհաննես Մուրադյանին եւ ընդհանրապես որեւէ մեկնաբանություն ունի վերոնշյալ տեղեկության մասին: «Դեռ չեմ ծանոթացել, պետք  է ծանոթանամ»,- ասաց  Վիկտոր Սողոմոնյանը: Վերջին օրերին տեղեկություն հրապարակվեց, որ  որոշ պաշտոնյաների, բիզնեսմենների […]

Առաջարկվող «խաղաղ ծրագրերի» իրագործումը բերելու է ոչ թե խաղաղության, այլ երկարատեւ եւ արյունալի պատերազմի. Առավոտ

«Ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի որեւէ պաշտոնյայի, որը կանգնում է զոհված 100 տղաների ծնողների առաջ եւ ասում. «Չնայած Ձեր որդիները զոհվել են՝ պաշտպանելով թշնամուց հայրենի հողի մի քանի մետրը, ես համաձայն եմ կամավոր, առանց կռվի հանձնել մի քանի շրջան եւ թույլ տալ, որ նույն թշնամու բանակն ու ծանր հրետանին առաջանան ոչ թե մի քանի մետրով, այլ […]

Որքան է կազմել մեր ռազմական ծախսերը. Հայկական Ժամանակ

«2015 թվականին նախորդ՝ 2014 թվականի համեմատ ռազմական պաշտպանությանը ուղղված ծախսերը աճել են ընդամենը 4.2 տոկոսով, այն դեպքում, երբ ոստիկանությանն ուղղված ծախսերը նույն ժամանակահատվածում աճել են 13.7 տոկոսով։ Այս տվյալները ներառված են 2015 թ. պետբյուջեի կատարման մասին հաշվետվության մեջ, որը երեկ ներկայացվեց ՀՀ կառավարության նիստին։ Հաշվետվությունից նաեւ տեղեկանում ենք, որ ռուսական վարկով ձեռք բերվելիք զենքի մատակարարումը […]

Դին բերեցին, ճանաչեցինք, ինքն է, մեր էրեխեն է. Հայկական Ժամանակ

«Ադրբեջանից փոխանցված դին բերեցին, մենք ճանաչեցինք, ինքն է, մեր էրեխեն է».  Ստեփանակերտի դիահերձարանի մոտից մեզ հայտնեց անհետ կորած Արգիշտի Գաբոյանի հորեղբայրը՝ Սեյրան Գաբոյանը: Մեր հարցին՝ դին խոշտանգվա՞ծ է, թե ոչ՝ Գաբոյանը պատասխանեց, որ կարող է ասել միայն, որ մարմնի բոլոր մասերը տեղն են, դին ճանաչելի է, սակայն մյուս հարցերը պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը: Գաբոյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի