10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

«Է՛ս էի՞ր ուզում, Ալիեւ». Իրատես de facto

Իրադարձությունները գլխապտույտ արագություն ունեին այս երկու-երեք օրը մեզանում. փոքրիկ Հայաստանն ընդունեց-ճամփեց Լավրովին, զոհերի և հայրենիի կանչին հավատարիմ Ծիծեռնակաբերդ հիշատակումի եկածներին, «Ավրորայի» մրցանակակիր-մասնակիցներին: Կանգ ենք առնելու առաջին «այցելուի» վրա, որը, ի դեպ, այցի վերջին պահին դիվանագիտական-սիմվոլիկ անչափ հետաքրքիր ժեստ արեց` աշխարհին, Թուրքիային, Ադրբեջանին. կանգնեց Արարատին դեմ հանդիման ու, որպես խոնարհում, նկարեց Սարը` իր հետ տանելու համար: […]

Բզբզելու ճիշտ ժամանակն է. Առավոտ

Առաջին նախագահը եւ նրա կողմնակիցները գտնում են, որ հիմա այն պահը չէ, երբ պետք է ներքին քաղաքական պայքար «բզբզել», քանի որ բոլոր ուժերը պետք է համախմբել՝ արտաքին թշնամուն դիմադրելու համար: Երկրորդ նախագահը եւ նրա կողմնակիցները, հակառակը՝ կարծում են, որ հիմա հենց «բզբզելու» ճիշտ ժամանակն է, եւ գուցե դրա արդյունքում հաջողվի ապակայունացնել ներքին քաղաքական իրավիճակը եւ […]

Ո՞ւր են փողերը. Ժողովուրդ

«Քառօրյա պատերազմից հետո հայ հանրության շրջանում ամենալայն քննարկված թեմաներից մեկն այն էր, թե ինչու հայկական զինուժը, ինչպես թշնամին, ժամանակակից զինատեսակներով ապահովված չէ: Արդյունքում մարդիկ փորձում են հասկանալ, թե ուր են կորել մեր պետբյուջեի փողերը: Բնականաբար, այդ որոնումների առաջին իսկ փորձը բոլորի ուշադրությունը սեւեռում է պետական պաշտոնյաների շքեղ ունեցվածքի վրա: Նախօրեին լրագրողները ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից […]

Հայաստանը կպատերազմի՞, թե՞ պատրաստ է տարածք զիջել. Ժողովուրդ

«Ըստ Սերժ Սարգսյանի՝ «Կազանի փաստաթուղթը մադրիդյան սկզբունքների վրա արված փաստաթուղթ էր` արդեն շատ ավելի ծավալուն: Այն ենթադրում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը` ազատ կամարտահայտության միջոցով, եւ ասված է, որ այդ ազատ կամարտահայտությունն անպայման պետք է ունենա իրավաբանական ուժ, եւ այսպես մանրամասներ որոշակի: Բայց ժամկետ նշված չէ, թե երբ պետք է տեղի […]

Սերժ Սարգսյա՞նն է խաղը փոխում. Հրապարակ

«Իշխանական կուլիսների մի որոշ հատվածում «մե անհանգստություն, մե տագնապ» է տիրում Ռուբեն Վարդանյանի ներկայացրած մի քանի «լայնամասշտաբ» հայտերի առնչությամբ. նախ` «Ավրորան», որպես միջազգային կարգի միջոցառում, սակայն «կուլիսներին» ավելի մեծ անհանգստություն են պատճառել Վարդանյանի բարձրաձայնումները` պաշտոնյաների որդիների բանակում չծառայելու եւ «ատամնաբույժն արեւելյանի» մասին մտքերը, ըստ որի` ինչպե՞ս կարող է ատամնաբույժը Հայաստանում երկու ամսում ավիաուղիներ բացել: Եվ […]

Բանակի ղեկավարությունը պետք է պատասխանի. Առավոտ

Երեկ ԱԺ-ում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հորդորում է, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին կանչեն ԱԺ, որ գա ու պատասխան տա, թե ինչ է կատարվում բանակում. «Երբ որ շքեղ ավտոմեքենաները` ջիպերը, տասնյակներով դրվում են մարդկանց տակ, եւ հանկարծ հասարակ ALINKO կապ չկա, երեխաները կապվում են իրար հետ բջջային հեռախոսով ու մեծ թվով զոհեր […]

ՀԱԿ-ում միասնականություն չկա. Հրապարակ

«Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավորների պահվածքից ակնհայտ դարձավ, որ թիմային միասնականություն այստեղ չկա։ ՀԱԿ քվոտայով, ինչպես հայտնի է, Գագիկ Ջհանգիրյանն է ներկայացված հանձնաժողովում, սակայն նիստին մասնակցել է նաև Արամ Մանուկյանը ու կոշտ քննադատություններ հնչեցրել իշխանությունների հասցեին՝ իրենց հայտնի 5 առաջարկը մերժելու և «4+4+4» ֆորմատը վիժեցնելու համար։ Նրա ելույթից հետո, […]

Ո՞ւմ համար են «մաքրում» «Հրազդան ցեմենտը».ՀԺ

«Երեկ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը երկուշաբթի օրը սկսվող քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու համար 3-րդ անգամ դրական եզրակացություն է տվել «Հրազդան ցեմենտ» ընկերությանը հարկային արտոնություն տալու մասին օրինագծին: Այդպիսով, ԱԺ-ն կառավարության առաջարկությամբ ցանկանում է չեղյալ համարել գործարանի չվճարած հարկերի վրա գոյացած մոտ 500 մլն դրամի տույժերը: Հիշեցնենք, որ գործարանը նախկինում պատկանում էր գործարար Միխայիլ Բաղդասարովին, սակայն […]

Ինչո՞ւ են դեղերը թանկ վաճառվում. Ժողովուրդ

ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2015 թվականի տարեկան զեկույցից պարզվում Է, որ Հայաստանում պետպատվերի շրջանակներում ձեռք բերվող դեղերը չհիմնավորված թանկ գներով են գնվում։ ՎՊ-ն պարզել Է, որ, ասենք, 3 հազար դրամ արժեքով (ներառյալ ԱԱՀ-ն) ներկրված դեղը պետական կարիքների համար գնվել Է 5 հազար դրամով, կամ, ասենք, 120 դրամով ներկրված մեկ այլ դեղը գնվել է 350 դրամով և […]

Ցնցող մանրամասներ Կարեն Վարդանյանի սպանությունից. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի սպանության գործով կալանավորված Արթուր Մհրանյանին նախօրեին տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժանար: Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին իրավապահները Երեւանի Սիսակյան փողոցում գտնվող ավտոտնակի մեջ հայտնաբերել էին հասարակական գործիչ Կարեն Վարդանյանի թաղած դին: Հաջորդ օրը ՀՀ ոստիկանները սպանություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել Երեւանի բնակիչ, 23-ամյա Գեւորգ Զոհրաբյանին եւ 43-ամյա Արթուր Միհրանյանին: «Ժողովուրդի» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի