09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Միլիոնատերից հինգ պակաս է. «Ժողովուրդ»

«ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, նույն ինքը՝ Բուլկի Արամը, միլիոնատերից հինգ պակաս է։ Հարությունյանի պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ նրա դրամական միջոցները կազմել են 923 հազար 324 դոլար և 2 հազար 244 եվրո։

Նա հայտարարագրել է երեք ձեռնարկությունում մոտ 13 մլն դրամ արժողությամբ բաժնետոմսեր։

Իսկ որպես եկամուտ հայտարարագրել է վարձակալությունից ստացված 2 մլն 300 հազար դրամ, 2 մլն 225 հազար դրամ Էլ իբրև շահաբաժինը, 5 մլն 533 հազար դրամ Էլ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսավճար։ Սակայն նման ունեցվածքի պարագայում անգամ Բուլկի Արամը Արցախի պաշտպանական բանակին փոխանցել Է ընդամենը 417 հազար 941 դրամ, կամ նույնն Է, թե 870 դոլար, որը նրա մեկ ամսվա պաշտոնական աշխատավարձն Է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ