22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչ է անում ՊԵԿ-ը. Ժամանակ

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՊԵԿ-ը՝ բացահայտելու համար օֆշորային գոտում գրանցված հայաստանյան ծագման ընկերությունները։ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը երեկ հայտարարեց, որ առաջնայինը հարկերը թաքցնելու խնդիրն Է։ «ՊԵԿ-ը կարող է իրացնել այն հսկողական գործիքակազմը, որով օրենսդրությամբ օժտված Է. ՊԵԿ-ը կարող է ստուգումներ իրականացնել կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի մոտ։

Ցանկացած դեպքում, երբ ստուգումների արդյունքում կպարզվի, որ կա փոխկապակցվածություն օֆշորային գոտում գրանցված կազմակերպությունների հետ եւ կան պետությանը չվճարված հարկեր, բնականաբար ՊԵԿ-ը կարձագանքի։ Ստուգումները մինչեւ տարեվերջ ավարտվելու են», – ասաց Վ. Միրումյանը։ Ինչ Է պարզել ՊԵԿ-ը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի օֆշորային սկանդալների հետ կապված՝ հարցին Վ. Միրումյանը կոնկրետ պատասխան չտվեց։

Ըստ Վ. Միրումյանի՝ եթե որեւէ ֆիզիկական անձ օֆշորներում հաշիվներ ունի, դա չի նշանակում, որ դրա արդյունքում կան պակաս վճարված հարկեր. «Այդ ամեն ինչը պետք է հիմնավորվի։ Եթե հարուցվում է քրեական գործ, քրեական գործի հիման Արա կարող է նշանակվել հարկային ստուգում, զուտ թերթում եղած հրապարակումները օֆշորային բացահայտումներ, հարկային ստուգումներ իրականացնելու օրենսդրական հիմք չեն տալիս»,- ֊նշեց Վ. Միրումյանը։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ