14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ այդ երկրում բնակվում 470 հազար քաղաքացի: Հայաստանի քաղաքացիներից շուրջ 380 հազարը աշխատունակ տարիքի տղամարդիկ և կանայք են, այսինքն 18-ից 60 տարեկան են:

Հարկ է նկատել, որ անցած տարվա վերջին Ռուսաստանում բնակվող քաղաքացիների թիվը մոտ 20 հազարով ավել է եղել: Այս տարբերությունը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Ամանորի առաջ Ռուսաստանից Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիները դեռևս հետ չեն գնացել արտագնա աշխատանքի: Իհարկե, բացառված չէ, որ ՀՀ քաղաքացիների թվի անկումը կարող է պայմանավորված լինել նրանց մի մասի՝ Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերելու հանգամանքով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ