10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

ԼՂ-ի շուրջ ռուսական պլանը. 168 Ժամ

Այսօր Երևան է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նրա այսօրվա այցի մասին հայտարարվել էր ապրիլյան պատերազմի ամենաթեժ օրերին` Լավրովի` Բաքու կատարած այցի ընթացքում: Դա այն այցն էր, որը կազմակերպվեց ժամերի ընթացքում, որպեսզի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի` Երևան կատարած այցը չհամարվի պարիտետի խախտում «ռազմավարական դաշնակից» երկրի և մի երկրի միջև, որին Ռուսաստանն անվանում է […]

Լավրովն իր հետ Երեւան է բերում ԼՂ կարգավորման փաթեթ. Հրապարակ

Այսօր Երեւան է ժամանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Բնականաբար` առիթը Ղարաբաղն է, ավելի ճիշտ` պատերազմը եւ խնդրի խաղաղ կարգավորումը: Ըստ որոշ աղբյուրների` նա իր հետ բերում է խնդրի լուծման ռուսական առաջարկը` գուցե մի ամբողջական փաթեթ, ինչը, թերեւս, Մադրիդյան եւ Կազանյան փաստաթղթերի մոտիվներով է կազմվել: Թվում է` ծնունդով հայ /հայրական ազգանունը Քալանթարյան /Լավրովը պետք է հայամետ […]

Քոչարյանը կորցրել է. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, Ռ. Քոչարյանը կորցրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում իր ունեցած բաժնեմասը: Թերթը փորձել է այս տեղեկությունը ճշտել նաեւ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից: Վերջինս հերքեց, որ նման բան կարող է լինել: «Ինչ-որ բան կորցնելու համար պետք է այն ունենալ: Ռոբերտ Քոչարյանն այդ ընկերությունում բաժնեմաս չի ունեցել»,-պատասխանեց Սողոմոնյանը: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Ինչ հարց լուծեց Սերժ Սարգսյանը. Ժամանակ

Որն էր Սերժ Սարգսյանի՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի նպատակը: Բացի զինվորականների պարգևատրումից, ինչն իհարկե նրանք լիովին վաստակել են, և բացի հոսպիտալ և զորամասեր այցելությունից, Սարգսյանի այցի մնացյալ հատվածները մնացել են ընդհանուր ձևակերպումների ներքո: Մինչդեռ ներկայումս իրավիճակն այնպիսին է, որ Սարգսյանի ղարաբաղյան այցն ինչ-որ բանով պետք է տարբերվեր նախորդ այցերից, առաջին հերթին իր քաղաքական կշռի իմաստով: […]

Նոր գիծ. Ժամանակ

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը թևակոխել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, այսպես ասած, կոնսպիրոլոգիական նոր փուլ: Սա արդեն երրորդ փուլն է: Առաջինը 1994 թվականի հրադադարից մինչև 97-98 թվականների իրադարձություններն էին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայտնի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածով, և ներիշխանական զարգացումներն էլ իրենց հայտնի ընթացքով ու Տեր-Պետրոսյանի հրաժարականով, այսպես ասած, զգալիորեն գաղտնազերծեցին կարգավորման գործընթացն ու […]

Ջիպերը նստում են, սիրուհիներին առնում գալիս … ոմանց պետք է արգելել սահման գնալ. Հրապարակ

Ղարաբաղից օրերս վերադարձած ազատամարտիկներից մեկը վրդովված պատմեց, որ ոմանց պետք է արգելեն սահման գնալը, որովհետեւ «իրենց չափը չգիտեն՝ ջիպերը նստում են, սիրուհիներին առնում գալիս, գիշերը թանկ հյուրանոցում են մնում, ցերեկը սահմանին կանգնած տղերքին հյուր գնում, բա ամոթ չի՞»։ Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Քոչարյանի առանձնատան վրա նռնակ նետողն անհավանական ցուցմունք է տվել. Ժողովուրդ

«Ինչպես հայտնի է՝ անցած ուրբաթ՝ 18:25-ի սահմաններում, Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ էր նետվել: Նախօրեին այդ գործով ձերբակալվեց Երևանի բնակիչ 32-ամյա Հովհաննես Մուրադյանը, որն իրավապահներին խոստովանել էր, թե ինքն է նռնակը նետել: Թերթի տեղեկություններով՝ ձերբակալված Հովհաննես Մուրադյանը հաշվառված է Ավանի հոգեբուժական կլինիկայում: Հովաննես Մուրադյանի մտերիմները պատմեցին, որ տղամարդն առողջական խնդիրներ ունի և […]

«Տրյուկ է». Առավոտ

«Պատկերացրեք հայ ընտանիքի այն անդամին, որի երեխայի գլուխը, ձեռքը կամ ականջը կտրել են. ձեռքը ադրբեջանցի կամ թուրք ընկավ կտոր-կտոր կանի»,-անդրադառնալով ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական սահմանում սկսված եւ 4 օր տեված պատերազմին` ասաց մոսկվայաբնակ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը: Նրա կարծիքով` այս 4 օրերը էական բան փոխեցին հարցի հետագա խաղաղ կարգավորման գործընթացում: Նա կարծում է, որ […]

Մորգի ճանապարհին է հունից դուրս եկել. Հրապարակ

Մի քանի օր առաջ գառնեցիները փակել էին մայրուղին` պայքարելով Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման դեմ, որով Ազատ գետի ջուրը հասցվելու է Արարատ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը մեկնել էր դեպքի վայր` զրուցելու հավաքվածների հետ: Զայրացած բազմությունը, մեղմ ասած, լավ չէր ընդունել նրան: Ակցիայի տեսանյութից մարդիկ հատկապես առանձնացրել ու հերոսացրել էին մի տարեց մարդու, […]

Որոշել են ստուգել Գյումրիի ռուսական ռազմաբազան. Հայկական Ժամանակ

ԱԺ պաշտպանության, ներքին զորքերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովը այցելելու է Գյումրիի 102-րդ ռազմաբազա՝ տեղեկանալու՝ ռուսական կողմը կատարե՞լ է իր խոստումը եւ արդիականացրե՞լ է ռազմական տեխնիկան։ Այդպիսով, Ազգային ժողովի պաշտպանության, ներքին զորքերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովը ցանկանում է պարզել, թե արդյոք Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ոազմաբազան ունի՞ այն հնարավորությունները, ինչը նախատեսված է Հայաստանում այդ ոազմաբազայի տեղակայման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի