Ինչու է Սերժ Սարգսյանը անցնում կտրուկ գործողությունների. Հայկական Ժամանակ
Սերժ Սարգսյանը երեկ հրամանւսգիր Է ստորագրել Ալիկ Միրզաբեկյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանու թյան նախարարի տեղակալ-նյութատեխնիկակւսն ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից ազատելու մասին։ Նախագահական նստավայրից տեղեկացրել են, որ մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զլխավոր շտաբի հետախուգության վւսրչության պետի պաշ տոնից։ Մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանն ազատվել Է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կապի զորքերի հետ կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից։
Երեկ քաղաքական կուլիսներում տեղեկություններ կային, որ սույն պաշտոնանկությունները ուղիդ կապ ունեն ապրիլի լույս 2-ին սկսված քառօրյա պատերազմի հետ։ Իշխանական կուլիսներում, սակայն, մեկ այլ խոսւսկցության Էլ կար։ Ըստ այդմ, Սերժ Սարզսյանը ավելի վաղ է մտադիր եղել պաշտոնանկ անել պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյաներին, բայց ապրիլյան քառօրյա պատերազմը հետաձգել է այդ պաշտոնանկությունները։
Շրջանւսռվող տեդեկությունների համաձայն, նրանց պաշտոնակության պատճաոը նախագահի Վերահսկողական ծառայության կողմից ՊՆ-ում ամիսներ շարունակ ւսնցկացվոդ ստուգումների արդյունքում հայտնաբերված հատկապես ֆինանսական խախտումներն են։ Շրջանառվոդ տեդեկությունների համաձայն. քննարկվել է նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին պաշտոնից ազատելու հարցը, բայց քառոօրյա պատերազմից հետո Սերժ Սարգսյանը հետ է կանգնել այդ քայլից համարելով, որ հիմա դրա հարմար պահը չէ։ Սեզ հետ զրույցում Աժ փոխնախագահ էդուարդ Շարմազանովը չցանկացավ մեկնաբանել այս պաշտոնանկությունները միայն հավելելով, թե «հանրապետության նախագահի ցանկացած որոշում ինքնսանպատակ չի, ունի նպատակներ, պատճառներ եւ հետեւանքներ»։
Պաշտպանաթյան նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն էլ պատասխանեց, թե շրջանառվոդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանուէ, իսկ նախագահի հրամանագիրը չի ցանկանում մեկնաբանել։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: